2021-06-19-3966071

արուարձանային՝

երէկ մի տեղում էի, ուր երեւի կարող էի ծխից խուսափել, բայց ինչ֊որ լաւ չստացուեց։ ինձ հիմնականում վատ չէր, չնայած վայֆայ աքսես փոյնթս նստել էր, ու լիցքաւորել չէի կարողանում՝ ես երբ այն դեռ նստած չէր, ##programming չաթում մի գիրք խորհուրդ տուեցի, ու յիշեցի, որ այն լրիւ չեմ կարդացել, որոշեցի գնալ կարդալ։ շատ հետաքրքիր էր, կպել կարդում էի։

ինչ֊որ մարդիկ մտածում էին որ ինձ վատ ա, բայց իրականում շատ լաւ էր, հանգիստ գցած էի, ու կարդում էի, ու երբեմն էլ լաւ երաժշտութիւն էր լինում, վայելում էի։

բայց կարեւորը դա չի, այլ էն որ դէ ծխի հոտով շորերով ու մազերով հասնում ես տուն։ ու իհարկէ էդ ժամին արդէն ջուր չկար։ ծօրակը բացեցի, մի քիչ բարակ հոսած, հասցրի ձեռքերը լուանալ ու խոզանակը թրջել, ու պըրծ։ զտիչից բաժակի մէջ ջուր լցրի, ատամներս լուացի ու քնեցի սէնց՝ որ ամէնից ծխի հոտ ա լինում։ չես լողանայ էսպէս։

ու առաւօտը արթնանալուց յետոյ նկատեցի, որ ծորակը բաց էր մնացել։ փակեցի, չֆայմեցի, մտայ լողանալու՝ ջուրը սառն ա։ ահ, պարզ ա, ոչ միայն ահաւոր ա որ ծորակից էդքան ջուր ա գնացել, այլ եւ այն, որ հիմա ջուրը սառն ա, զի էլեկտրական կաթսայի միջի տաք ջուրն էլ ա գնացել։ ու տէնց, վերջ, չես կարող լողանալ։

տէնց, որ արուարձանային կեանքի մասին իդիլիկ պատկերացումներ չունենաք։ ու հա, ես չգիտեմ, հաւանական ա որ էս տունը շուտով առնեն ու պէտք կը լինի նոր տուն փնտրել, ներդրում անել ու ջրի կաթսա ու պոմպ առնելը արդե՞օք արդարացուած ա։ :/

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝