2021-06-19-3965898

նախորդ օրուայ երազում լեռնանցք էի բարձրանում, գիտէի որ էն կողմից ինչ֊որ դաշտ կը տեսնեմ, ու հետաքրքիր էր ի՞նչ կը լինի, օրինակ քաղաքի լոյսեր կը տեսնե՞մ թէ չէ։

երբ հասայ, տեսնեմ՝ լեռնանցքի վերեւում ահագին լայն ներքեւ ընկած տարածք ա, խառնարանի պէս, բայց խառնարան չի, ու պէտք ա կրկին իջնել ու երկար քայլել լեռնանցքի այն միւս կողմին հասնելու համար, ու ապա այնտեղից, երեւի, պիտի որ երեւայ թէ ինչ ա այն կողմում։

արթնացայ, չհասցրի անցնել։ յիշեցի «սարերից յետոյ սարեր են», բայց կարծում եմ այդ արտայայտութեան հետ կապուած չէր երազը։

էսօր ինչ֊որ մեծահասակ ընտանիք էի հիւր եկել, ուր նաեւ իրենց երեխաներն ու թոռները կային այդ օրը։ պապը գիտնական էր, իսկ տատը՝ չգիտեմ ով էր, բայց շատ լուրջ խօսում էր այն մասին, թէ էս ինչ յիմար բան ա շէնքերը՝ փողոցների վրայ կառուցել։ նաեւ վերելակներն են ինչ ահաւոր միտք ու դռները՝ իբր մարդը պատից դուրս ա գալիս։ ես հա ուզում էի հարցնել, ո՞րն ա իր այլընտրանքը, բա էլ ո՞րտեղ տներ ու շէնքեր կառուցել, եւ ինչպէ՞ս առանց դռների ու վերելակների, բայց կրկին՝ արթնացայ։

բայց հաւէս էր էն որ թոռներից մէկը մի քանի լեզու գիտէր ու մի պահ վրացերէն խօսեց։ ու ես յիշեցի որ միշտ երազում եմ ու միշտ չեմ հասցնում նորմալ կէտի վրացերէն սովորելը։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)