2021-06-15-3877748

ուրեմն, քանի ամիս ա փնտրում էի sony xperia xa2֊ի վերեւի ու ներքեւի պանելները, որ մէկը բացակայում ա, մէկը վնասուած ա։

փնտրելիս օգտագործում եմ case բառը, զի դէ հեռախօսի քէյսն ա։

մի երկու անգամ այստեղ եմ գրել, ու jollafanclub IRC ալիքում քննարկումներ բացել։ վերջին անգամ, երէկ, ինձ կրկին սկսեցին խորհուրդ տալ տարբեր եւ զանազան քէյսեր՝ ու ես կրկին փորձում էի բացատրել որ դրանք այն չեն ինչ ուզում եմ, դրանք սարքի վրայից են, ու եթէ դրանցից ուզէի օգտագործել, էս խնդիրները հաւանաբար չէի ունենայ, իսկ ինձ պէտք ա որ սարքը չչաղանայ։

մէկը հասկացաւ, ասաց՝ քեզ case չի պէտք, դու փնտրի frame ու լիքը կը գտնես էժան։

ու օ՛հ աստուատ, պարզւում ա՝ լեզուներին չեմ տիրապետում, եւ փնտրել չգիտեմ։ (:

ահա, գտայ ինչ ինձ պէտք էր, ու ահաւո՛ր էժան՝

շիփինգը ամն՝ $38, նայեցի՝ կայքը չինաստանեան ընկերութեան ա, ապա պատճէնեցի փակցրի օնէքսի չինական պահեստի հասցէ եւ շիփինգը դարձաւ $8։

այնպէս որ կիսում եմ ձեզ հետ unionrepair֊ի կայքը։ յուսամ կը հասնի եւ ամէնը լաւ կը լինի։

#ակնարկ #պահեստամաս #հեռախօս

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ակնարկ  պահեստամաս  հեռախօս