2021-05-21-3302371

էսօր գործընկերս ասաց՝ նիկոլը հմուտ խարդախչիների հետ խաղի մէջ ա մտել, չափազանց ազնիւ ա, ու իրան բիթիութիւն չի հերիքում։ ասում ա՝ «կռուծիծ էին լինում», բայց կարելի ա «կռուծիծը» անուանել խաղի ձեւ։ իսկ նա ազնիւ յայտարարում էր՝ «արցախը հայաստան է եւ վերջ»։

ու ես մտածեցի, եթէ ինչ֊որ մարդիկ կան, որ չեն հասկանում, ինչն ա իրենց գերել նիկոլի մէջ յեղափոխութեան ժամանակ՝ ես գիտեմ մասնաւորապէս ինչը՝ իր հիմնականում «գայլային» եւ շատ քիչ «կապիկական» վարքագիծը։ յիշում եմ պատմութիւն այն մասին որ երբ պատանի էր, ու բոլորից փող էին հաւաքում որ վարորդական իրաւունքների համար կաշառք տան՝ բարկացել էր։ զի դա «սխեմա» էր, ու ազնիւ չէր։

ու գուցէ կարող եմ համաձայնել գործընկերոջս հետ նրանում, որ նա աւելի շատ «սքեմաների» մարդ չի, ու «կռուծիծ» լինող չի։

բայց չեմ ասի որ դա վատ ա։

ու ես լրիւ պատկերացնում եմ նիկոլին որ երեխայ էր, ու իր իմացած արդարութեան համար, գուցէ անարդար ստորացուած համադասարանցում համար ծեծ ա կերել։ զի ծեծ ուտելը՝ գայլային ա, իսկ այ սքեմա դաւելը, դա արդէն գայլի ոճի չի՝ կապիկի ա։

նաեւ մտածում եմ որ նա կրեատիւ մարդ ա։ ինձ թւում ա դա ակնյայտ ա՝ բաց ա, հետաքրքրուող, իրականում ապշում եմ յաճախ երբ ջոկում եմ որ նա սա կամ նա գիտի՝ ինձ շատ վաղուց թւում էր որ բաւական սահմանափակ մարդ ա։ իսկ պարզւում ա որ չէ։ ու պարզ ա թէ ինչու՝ գրող ա, կարդալու եւ գրելու հետ սէր ունի։ արտայայտուել գիտի, զի լսել ու կարդալ գիտի։ զի բաց ա։

ու կրեատիւ մարդիկ յաճախ են ֆէյլ լինում։ դա իրենց թուլութիւնն ա։ նա բնաւ «էֆեկտիւ մենեջեր» չի։ ու բնաւ դիկտատոր չի, ոնց իրան ուզում են ներկայացնել։

յեղափոխութեան յաղթանակի ամենասկզբից ես սէնց վախ ունէի՝ որ իրան կը կարողանան մանիպուլացնել, օգտագործելով իր՝ գայլային լինելը։ ու որ նա ազնիւ կը մղուի արդարութիւնը պաշտպանելու, ու ծեծ կուտի։ եւ ծեծ կուտենք բոլորս։

բայց մենք չունենք պետութիւն։ ու պէտք ա ստեղծենք այն։ ու ստեղծելու համար մեզ կարող ա շատ օգտակար լինել ստեղծագործ ու բաց առաջնորդ։ իհարկէ, գիտակից առաջնորդը կը մնայ ապահով տեղում։ ու ռիսկի չի գնայ։ բայց ստեղծագործը (եթէ մենք բոլորս ֆէյլ չլինենք) շանս ունի ստեղծել համակարգ, որը յետոյ գիտակիցները էֆեկտիւ կը կառավարեն։

մէկ էլ անկապ բան՝ էսօր բոլորը, ում հետ խօսում եմ, ասում են՝ դէ գիտէր սէնց ա լինելու, առանց զոհերի էլի, բացատրէր, զիջէր, որ էդքան ցաւոտ չլինի։ մէկ ա ամէն ձեւ դաւաճան ու հողատու են ասում։ բայց էդ նոյն մարդիկ, եթէ ես իրենց էն ժամանակ ասէի լտպ֊ի, կամ մադրիդեանի, կամ փուլայինի մասին՝ չէին ուզի լսել, կասէին՝ դա բռնաբարութիւն ա։ գուցէ եւ ա, բայց աւելի վատ էլ ա լինում։ ու հիմա զգում են։ բայց էն ժամանակ չէին պատրաստ լինի։ ու հիմա հեշտ ա ասելը՝ դէ շուտ տայիր ինչ են մեզնից ուզում։ հիմա ա հեշտ։ էն ժամանակ չէր լինում։

ու մէկ էլ ինձ զարմացնում ա որ մարդիկ գնահատում են հէնց նիկոլի ցանկութիւնները։ ասում են՝ սէնց ա ուզել։ բայց ուզել ու ստացուելը տարբեր բաներ են։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)