2021-05-11-3064571

https://www.youtube.com/watch?v=2cWqv4x09G8

#ողջամտութիւն բառը չգտան զրոյցի ընթացքում, որպէս «common sense»֊ի թարգմանութիւն։

դժուարանում եմ մեկնաբանել։ ամէն դէպքում, միակ քաղաքական ուժը, որ ժողովրդի հետ բաց խօսում էր այդ խնդրի մասին՝ լտպ֊ի գլխաւորած ուժն էր։ աւաղ, ոչ մէկ այդչափ բաց ու այդչափ հաստատակամ չի խօսել։

պատմութիւնը կրկնում ա իրան այն առումով, որ մենք չենք կարողանում ունենալ քաղաքական յաղթանակներ, իսկ դա այն պատճառով ա որ եւ հանրութիւնը, եւ դրա տուած քաղաքական գործիչները բաւական զարգացած չեն, եւ այն պատճառով, որ գործ ունենք անհամեմատ հզօր ուժերի հետ։

կան հանրութիւններ, որ ունեն գիտական ներուժ՝ կարողանում են կորոնավիրուսի պատուաստանիւթ ստանալ, կարողանում են տիեզերանաւեր թռցնել, կարողանում են փոխել աշխարհը տեքնոլոգիաներով, ու կանք մենք՝ որ հազիւ էլ որոշ կեղտոտ գործեր մեր վրայ վերցնենք։ ու երեւի պէտք ա ուրախանալ, որ գոնէ դա կայ, որ պայմանական պետրոսը ջս ա սովորել, ու բեքենդ ա բզբզում, ոչ թէ տխրել, որ նա չի գրի թուղթ յիշողութիւնն աւելի արդիւնաւէտ կառավարելու մասին։ հազիւ էլ էդքան, ու եղածն էլ ա պէտք գնահատել։

վաղուց չեմ կարողանում ազատուել մտքից, որ ամէն մէկս ունի նշաձող, որն անցնել չենք կարողանում։ չենք կարողանում ե՛ւ այն պատճառով որ հազիւ էլ էն երազանքներն ունենանք, ինչ ունենք, եւ էն պատճառով, որ չենք կարողանում անցնել մեր բարդոյթները, եւ էն պատճառով, որ կրթութիւնը չի հերիքում, իսկ ինտելեկտը բաւական վարժուած չի։ եւ էն պատճառով, որ աշխարհից կտրուած ենք, չենք էլ պատկերացնում ինչ ա տեղի ունենում, ինչ խնդիրներ կան։

բայց հազիւ էլ էդքան, լաւ ա որ այսպէս ա։ ու եթէ մարդը, անհատը, իր նշաձողից ըստ երեւոյթին չի անցնի, ապա պոպուլեացիան, որ ձեւակերպուած ա որպէս քաղաքական ազգ, գուցէ, մի քանի սերնդի ընթացքում ձեւաւորի միջավայր, ուր այլ նշաձողներ ունենալը հնարաւոր ա։

ու երեւի թէ աշխարհն այնպէս ա փոխուել, որ այդ պոպուլեացիան, նրանք, որ հասցրին ազգային պետութիւն ունենալ, ե՛ւ կը գոյատեւեն, ե՛ւ կը զարգանան, ու հարցն այն ա՝ ի՞նչ արագութեամբ։ մենք անվտանգութեան զգացողութիւն չունեցող երեխայի պէս ենք՝ դանդաղ ենք զարգանում, հետ մնացած երեխայ ենք։ ու արցախի նախագահի տեղակալը հարցազրոյցում թռցնում ա որ դէ ժողովրդավարութիւնն ա թուլացնում պետութիւնը որ այն պարտւում ա պատերազմում՝ սա հէնց այդ անվտանգութեան պակաս ունեցող դանդաղ զարգացող հանրութիւնը նկարագրող օրինակն ա։

ու այստեղ կարելի ա մտածել՝ իմաստ ունի՞ լինել քաղաքական ազգ՝ աւելի լա՞ւ չի բոլորս գնայինք ամն, մոռանայինք հայերէնը, եւ օգտուէինք այնտեղի հնարաւորութիւններից, ինչպէս ցեղասպանութիւնից փրկուած շատ հայեր կամ իրենց զաւակները յաջողութեան հասան անյտեղ։ գուցէ, բայց արդե՞օք այլընտրանքը դա էր։ արե՞օք այլընտրանքը մեր հարեւան պետութիւններում վատագոյն դէպքում ոչնչացուած, իսկ լաւագոյն դէպքում՝ ճնշուած, չզարգացած համայնք լինելը չէր։ զի զարգանալու համար պէտք ա հաղորդակցութիւն, իսկ արդե՞օք հայաբնակ շրջանում ձեռք կը տար ճանապարհ կառուցելը, կամ լաւ դպրոց ֆինանսաւորելը։ յոյսը կրկին մեզ վրայ էր լինելու, կամ մեր սփիւռքի, բայց ամէն նախաձեռնութիւն չէ որ հնարաւոր կը լինէր իրականացնել։ արդե՞օք հնարաւոր կը լինէր ունենալ հաւասար քաղաքական իրաւունքներ՝ չէ՞ որ նոյն հարեւան իրանում հայերը հաւասար քաղաքական իրաւունքներ չունեն։ կամ արդե՞օք նրանք, որ գնան ամն, ուր հաւասար քաղաքական իրաւունք կունենան, արդե՞օք իրենց մեծ մասը դառնալու ա պատենտի տէր, կամ զարգացող ընկերութիւն ստեղծող։ արդե՞օք մեծ մասը չի մնալու անզօր՝ աղքատութիւնից դուրս գալու, կամ երեխաներին լաւ կրթութիւն ապահովելու։

կոնկրետ մարդու համար, որ ընտանիքի կամ մի այլ հրաշքի շնորհիւ կարողացել ա այնքան սովորել, որ պիտանի լինի այլ հանրութեանը, եւ կարողացել ա դուրս պրծնել այստեղից՝ անշուշտ, դուրս պրծնելն իր համար լաւ տարբերակ ա։ հանրութեան համար իր դուրս գալը կորուստ ա, եւ, աւաղ, օրինաչափութիւն։ մէկ էլ, եթէ չզգայի ինչքան ցանկալի ա (դե՛ռ) այլ, կայսերական ուժերին, որ մենք մոռանանք հայերէնը, գուցէ այդչափ դրդուած չլինէի այն սովորել ու օգտագործել։ սովորել՝ զի դէ չգիտէի, չէի տիրապետում։ ու դա պատահական չէր, այլ քաղաքականութեան արդիւնք։ եթէ չզգայի, որ չիմանալս շատ ցանկալի ա, գուցէ երբեք էլ չսովորէի։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ողջամտութիւն