ժամանակ կար, ասում էի որ ժապաւէնը՝ լուսանկարել սկսելու էժան, մատչելի, շօշափելի ձեւ ա։
լուսանկարել իհարկէ աւելի մատչելի եւ շօշափելի արդէն կարելի էր հեռախօսով, կամ էժան թուանշային խցիկներով։ բայց ես նկատի ունէի՝ լուրջ, իսկ լուրջ իմ կարծիքով բարդ էր առանց մանուալ կոնտրոլի, եւ եթէ այն կայ՝ առանց շօշափելի կոնտրոլների, առանց դիաֆրագմայի օղակը պտտելու, առանց պահաժամը անիւով կարգաւորելու։ ինձ համար ակնյայտ էր, որ երկու հիմնական կարգաւորում՝ պահաժամ ու բացուածք՝ ամենալաւը հասկանում ես, երբ լոկ այդ երկուսն ունես, եւ ոչ թէ բարդ մենիւ, ուր դրանք կամ չկան, կամ գտնելը բարդ ա։
նաեւ թէկուզ զէնիթի դէպքում ստանում էիր բաւական լաւ օպտիկա, լռելեայն հելիոսը, որ ես իրականում տանել չեմ կարող, մէկ ա աւելի լաւն ա, քան քենոնների լռելեայն 18-55֊ը, որ իթ լրիւ դախ ա։ բայց կրկին, ես քենոն ունեցողին այն ժամանակ ժապաւէն չէի առաջարկի, բայց կառաջարկէի նրան, ում համար էժան հայելային քենոնը անհասանելի շքեղութիւն ա։
ու ես յիշում եմ ոնց էր հնարաւոր գնալ վերնիսաժ ու այդ զէնիթն առնել հինգ հազար դրամով։ այո, վատն ա, այո, յուսալի չի, բայց լինում էր սկսել, փորձել, երբեմն հիասթափուել, բայց շօշափելի ճանապարհ էր։
այսօր ես ժապաւէնը առաջարկում եմ որպէս այլընտրանք, եւ ոչ թէ էժան մտնելու ձեւ։ ու այսօր խցիկներն այնքան են թանկացել, որ այլեւս էն մատչելիութիւնը չկայ։
#ժապաւէն #ֆոտո