2021-03-15-1816168

գիտէք, մի բան կայ, որ ինձ վհատեցնում ա։ մենք շատ սուր ենք ընդունում անկարեւոր բաները։

ու ու շատ քիչ ուշադրութիւն ենք դարձնում կարեւոր բաների։

մենք ապրում ենք ապշելու ժամանակաշրջանում։ ու մենք ունենք ապշելու զննելու, գտնելու, հետազօտելու գանձեր, եւ ամէն մէկս, եւ մարդկութիւնը։

ու ինձ թւում ա, շատ մտահոգութիւններ (հասկանում եմ որ դրանց կարիքը զգում են մարդիկ) մեզ հետ են պահում, չեն թողնում զարգանալ։ չեն թողնում իրական կարեւոր բաների մասին մտածել։

ինձ շատ ցաւում ա երբ տեսնում եմ որ մարդիկ շատ են մտահոգւում։ օրինակ՝ ընտանեկան խնդիրներով։ յարաբերութիւններով։ իրենց սեռով։ հասկանալի ա, իսկապէս, ես շատ լաւ հասկանում եմ, ինչ բարդ ա որոշ հանրութիւններում ապրել, չհամապատասխանելով հանրութեան պատկերացումներին։ ես շատ լաւ գիտեմ դա նաեւ իմ օրինակով՝ երբ աւելի փոքր էի, ընկերոջս ծնոները իրան չէին թոյլ տալիս ինձ հետ ընկերութիւն անել, զի կարծում էին, որ ես գէյ եմ։ ես շատ սթրէյթ եմ, բայց ես պատկերացում ունեմ այն մասին, ինչ բարդ ա գէյ լինել։ եւ դա միակ դէպքը չի։ ես հին մարդ եմ, ու գիտեմ ինչքան աւելի ոչ հանդուրժող էր երեւանը, քան այսօր։ ես եւ ծեծ եմ կերել շատ զանազան պատճառներով, եւ դա նուաստացուցիչ էր, եւ շատ բան լսելն էր ինձ թւում նուաստացուցիչ։ ես ձեզնից մէկն եմ, բայց հաւատացէք, դուք շատ բան չէք զգացել, գոնէ էն պատճառով, որ աւելի նոր, ժամանակակից ու թարմացրած երեւանում էք ապրում։ դու երբեմն պատկերացում չունէք թէ ինչ եմ տեսել։

ես կտրուած չեմ, նաեւ պատկերացում ունեմ, ինչ բարդ ա ազգային փոքրամասնութիւն լինել։ ինձ վարձով տուն չեն տուել, օրինակ, զի մտածել են որ պարսիկ եմ։ նոյնիսկ քննարկել չէին ուզում, նոյնիսկ անձնագրիս նայել չէին ուզում։

ես ունեցել եմ դրսից ընկերներ, ում շատ բարդ էր հայաստանում։ ես գիտեմ ինչ բարդ ա լինում փոքրամասնութիւններին ու ինչ ոչ հիւրընկալ են յաճախ հայերը։

ես չեմ կեղծում։

բայց իսկապէս, ինձ թւում ա, որ այլ սքէյլ կայ խնդիրների, ու էդ խնդիրներն են էական։ ու այնքան հետաքրքիր, որ շրջակայ միջավայրի խնդիրները խամրում են։

ես իկսպաէս այդպէս եմ կարծում, զի ես էլ ունեմ գորշ միջավայր։ դրանից անհնար ա խուսափել։ ու շատ բան իմ համար պակաս տհաճ չի, քան իմ գէյ ընկերոջ համար՝ իր շրջակայ միջավայրը։ իմ վրայ շատ ուժեղ ա ազդում քաղաքի՝ վատ լինելը։ ես յաճախ աւելի ուժեղ խնդիրներ եմ ունենում նոյնիսկ պարզ շփման մէջ՝ օրինակ վարպետների հետ, քան իմ գէյ ընկերները՝ իրենք աւելի են ինտեգրուած հանրութեան մէջ, ու էնպէս են խօսում վարպետների հետ, որ իրար կարողանում են հասկանալ։ ես յաճախ վարպետի համար օտար օղակ եմ, ու դասակարգով հեռու, ու եթէ ոչ ատելի՝ ապա հաստատ ոչ սիրուած։

շատ պարզ օրինակ՝ իմ գէյ ընկերոջը մէկ ա երթուղայինի վարորդի ծխելը՝ զի նա էլ ա ծխում։ իսկ ինձ մէկ չի՝ ինձ անտանելի ա։

ինձ թւում ա՝ պէտք չի թողնել, որ ծնողները, յարաբերութիւնները, սեռի մանրամասնութիւնները, եւ այլն ձեր կեանքը փչացնեն։ ազնիւ խօսք, եկէք չհամեմատուենք, թէ ում կեանքն ա աւելի բարդ։ ես շատ բան աւելի ծանր եմ տանում, քան դուք՝ ընտանեկան խնդիրները։

ես շատ շատ տեղ ինձ օտար եմ զգում, ու շուրջս շատ շատ բան ա ինձ ճնշում։ ու եթէ ես ամէն օր այդ մասին գրէի, ձեզ դուր չէր գայ, ու եթէ ես ինքս կենտրոնանայի այդ բաների վրայ՝ ես կը մեռնէի անելանելութիւնից։ բայց ես գիտեմ ձեւ ու ուզում եմ կիսուել՝՝ ես ունեմ հետաքրքրութիւններ, ու դրանք ինձ տանում են։

ես չեմ ուզում բերել իմ հետաքրքրութիւնների ցանկը, որովհետեւ չեմ ուզում օրինակ ծառայել, ու չեմ էլ կարող։ բայց ես տարած եմ իմ հետաքրքրութիւններով։ ու եկէք կենտրոնանանք մեր հետաքրքրութիւնների վրայ։ դա որոշ չափով երազանք ա, բայց երազանքը օգնում ա։ որոշ հետաքրքրութիւնները նշանակում են՝ նայել, ճանաչել ու հիանալ։ իսկ որոշները՝ խաղալ՝ բզբզալ, մի բան ստեղծել։ ու պարտադիր չի որ շատ մարդկանց համար այդ բանը լինի կարեւոր կամ կիրառելի։ կարեւորը տարուածութիւնդ ա։ ու տարուածութիւնդ հիասքանչ ելք ա էն խնդիրներից, էն միջավայրից կտրուելու, որը դու չես կարող փոխել։ եւ պէտք էլ չի, շատ դէպքերում, զի մեր գործը չի թէ ուրիշ մարդիկ ոնց են ապրում։

եւ վերջում էս երկու վիդեօները դնեմ որ նոր դիտեցի։

https://www.youtube.com/watch?v=4czjS9h4Fpg https://www.youtube.com/watch?v=yqqaW8DCc-I

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)