2021-03-11-1721257

այսօր գործի տեղի առցանց ժողովի ժամանակ շեֆս չդիմացաւ, սկսեց բոլորի վրայ խօսել, թէ ինչի չեն արձագանքող լինում մէյլերին ու չաթերին։

ասաց՝ բոլորին չեմ ասում, բայց հիմնականում չէք արձագանքում։ յետոյ էլ ուրիշ չարձագանքողների վրայ էք բողոքում։

ու ես ջանում եմ միշտ առցանց լինել, ու միշտ արձագանքող, բայց միշտ չի ստացւում, ու չգիտեմ, ինչքանո՞վ ա դա ինձ վերաբերում։

մէկ էլ վատ զգացի՝ զգացի ինձ «գերազանցիկ» զի սկսեց ինձ օրինակ բերել, ու խնդրել որ կիսուեմ օգտակար խորհուրդներով, թէ ոնց եմ անում։

իսկ գործընկերներիցս մէկը սկսեց պատմել թէ ինչքան բարդ ա տանից աշխատել, միշտ շեղում են՝ կինը, երեխաները։

ու ես հասկացայ սէնց բան՝ ես ահաւոր գնահատում եմ իմ՝ աշխատանքի չգնալը։ ու ես պատրաստ եմ շուրջօրեայ լինել առցանց, ու շուրջօրեայ արձագանքող, ու շատ արդիւնաւէտ գործ ցոյց տալ, միայն թէ էս վիճակը չհամարուի ոչ արդիւնաւէտ, որ դրդապատճառ շատ չլինի մեզ գործի կանչելու։

իսկ այլ մարդիկ նեղուած են որ տանն են, ու նեղուած են որ գործի չպիտի գնան, չեն դիմանում։ այդ պատճառով էլ բողոքում են տանից աշխատելու վիճակի վրայ։

ինձ էլ արտօնեալ են համարում, զի կարծում են որ մենակ եմ ապրում։ չեմ ասել որ մենակ չեմ, զի չեմ կիսւում իրենց հետ ոչ մի բանով՝ չեն հասկանայ իմ քաղաքականութեան վերաբերեալ մտքերը, ապա պէտք էլ չի իմանան այլ բան։ բայց ես իսկապէս արտօնեալ եմ՝ բոլորը չէ որ կը դիմանային եւ կարանտինին, եւ իմ պէս կը դառնային՝ տանից դուրս գալ ահաւոր չուզող։ ինձ այսօր ընկերների հետ էլ ա բարդ հանդիպել՝ մի շաբաթ բզում են, որ տանից դուրս գամ՝ իհարկէ, եթէ կենտրոնում լինէի՝ այլ կը լինէր, ու իհարկէ, սա իր նեգատիւ կողմերն ունի՝ քանի որ այնպիսի տեղում եմ, որ լաւ քաղաքային միջավայր չունի՝ դուրս գալս էլ չի գալիս՝ շաբաթը մէկ մեքենայով՝ սուպերմարկէտ լոկ։ բայց երէկ մինչ արեւ էր՝ հեծանիւ ենք քշել, հաւէս էր։ ստեղ, ճիշտ ա, դա էլ ա բարդ։ :/

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)