2021-02-19-1219962

https://www.youtube.com/watch?v=4ZCuAbjdfsg

ուրեմն ես գուգլին, այո, հէնց գուգլին, թրէյն եմ անում, ու չգիտեմ դա ինչի կը բերի։

կպնում եմ գործի տեղ այնպէս, որ գործի տեղը սահմանափակուի մի պատուհանով։ դրա մէջ են արդէն այլ պատուհանները։

երբ ես այդ մի պատուհանին երկար չեմ կպնում՝ այն անջատւում ա, փակւում ա։ ու պէտք ա կրկին կապ հաստատել։

որպէսզի այդպէս չլինի, ու ես ժամանակ չկորցնեմ կրկին կպնելու, ես գրել եմ կարճ սկրիպտիկ, որը xdotool֊ի օգնութեամբ շարժում ա մկնիկը, ու կտացնում։ քնելիս ես միացնում եմ գործի տեղում գուգլ քրոմ, զի այլ պարագայում այն չեմ օգտագործում, այն բեռնում ա գուգլի հիմնական էջը, ու իմ սկրիպտը կտացնում ա էդ էջի տարբեր տեղերում ժամանակ առ ժամանակ։

եւ գուգլ անալիտիքսն անում ա իր գործը, վերլուծում ա ինչ֊որ մատնահետքով դիտարկիչի վարքագիծը, ու ես չգիտեմ, ինչ կարծիքի ա այդ դիտարկիչի մասին, ու ինչ ա սովորելու որեւէ արհեստական բանականութիւն այդ տուեալների հիման վրայ։

բարի գիշեր։ (:

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)