կարճ ասեմ՝ ոնց որ կազմակերպիչն արդարանալու կարիք էր զգում, ինձ պատմում էր, որ չի իմանում ոնց կանցնի միջոցառումը, որ «էնտեղի մարդիկ» էլ կարող ա գան, ու փաստացի ռիսկեր ա վերցրել իր վրայ։ ու ես էլ բան չէի ջոկել։
ձայնը շատ շատ շատ վատն էր։ էդ պատճառով ես շատ ուրախ եմ որ չէք եկել։ նաեւ… դէ էլ․ երաժշտութիւնը աւելի մեծ տարածքներ ա սիրում, կարծում եմ։ ու հնի հետ խնդիր չկայ՝ բայց երբ դա հին ինդուստրիալ շէնք ա, ոչ թէ իննսունականների բարեխառը դիզայն։
ես աստիճանաբար եմ լարուածութիւնը բարձրացնում, ահաւոր շատ գործ ու քիչ ժամանակ, բայց ուզում եմ գրել։
յետոյ երբ նուագում էի աչքովս անցան մի երկու վուլգար հագնուած աղջիկ։
յետոյ ես ջոկեցի, որ էդ տեղը (անունը չեմ գրում որ չփնտրուի), փաստացի մեր քեարթ֊վուլգար սեռական փոքրամասնութիւնների ակումբն ա։
ես սովոր եմ էն գէյերին, որ ապշելու, նախանձելի ճաշակ ունեն։ ես տեսել եմ տրանսեր՝ բայց ոչ էդ ձեւ տրանսեր։
կարճ ասած՝ ես շատ գոհ եմ որ չէք եկել, պարզ ա ինչի չգիտէինք այդ տեղի մասին։ ու նաեւ շեղուեմ՝ ինձ թւում ա մեր «հայրիկները», որ արգելում են էրեխէքին, ու դուստրերին երեկոյեան որեւէ տեղ գնալ, ու տանից դուրս գալ՝ իրենք ժամանակին գնացել են նմանատիպ տեղեր։ ոչ սեռական փոքրամասնութիւնների, բայց՝ վուլգար տեղեր, տեղեր, ուր աղջիկների հանդէպ վերաբերմունքը… մեր իմացածին համապասխան չի։
ու բնական ա՝ ինչ տեսել են՝ էդ են պատկերացնում։ բա էլ ո՞ւր պիտի իրենց դուստրը գնայ։
իրենք չեն պատկերացնում որ նա այլ աշխարհից ա, ու որ չի կարող ընդունել, հանդուրժել իր հանդէպ ոչ յարգալի վերաբերմունք։
վերադառնամ՝ ու հետաքրքիր ա արձանագրել, որ փաստօրէն, մեզ մօտ կան նաեւ էդ մշակութային շերտի սեռական փոքրամասնութիւնների հաւաքուելու տեղեր։ ու դրանք չեն պայթեցնում՝ պայթեցրել են ծոմակի փաբը, ուր ճնշող մեծամասնութիւնը սթրէյթ էին, ու առհասարակ, բոլորը կոկիկ, մաքուր, ճաշակով, վեհ, կարդացած, զարգացած՝ բայց դա էր որ դաշնակ ազգայնամոլներին նեղեց՝ իսկ կարող էր նեղել շատ այլ բան։
ու ես մտածում եմ՝ ինչո՞ւ այդպէս։ իրենք չգիտէ՞ին, ծոմա՞կն էր որ գիտէին, թէ՞ ծոմակն իրենց համար դասակարգով մօտ չէր, իսկ այ էս երէկուայ տիպի տեղն իրենց դասակարգով, սրտին մօտ էր։
ու հա, էրեխէք՝ ուրախ եմ որ չէք եղել։ ու դուք չէք ուզում այնտեղ գնալ։