2021-02-03-825727

xeyes եմ աշխատեցրել, շրջանակ, ամէն ինչ հանել եմ, նշել եմ որ ամէն տիրոյթում լինի, ու բոլորից վերեւ։

շատ սիրուն ա, շատ լաւն ա, զի պարզ ա ու իւնիքս մշակոյթի մասին ա։

ու հիմա, երբ պիտի լինեմ էն տիրոյթում, ուր իմ աշխատանքի ուինդոուսի պատուհաններն են, ու պիտի տեսնեմ այդ ուինդոուս դիզայնը, պատուհանների դեկորատորների աշխատանքի արդիւնքը, որ տանել չեմ կարողանում, ես այնտեղ էլ ունեմ վրայից սաւառնող xeyes որ զարմանքով նայում են կատարուողին։ ու դա հանգստացնող էֆեկտ ունի։

կողքից էլ, դէ միշտ windowmaker֊ի դոքն եմ տեսնում, բայց որ էն միւս կողմից էլ աչքերն են՝ շատ աւելի քիչ սթրեսային ա վիճակը։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)