2021-01-10-134123

երէկ մէկը գրել էր, փորձեցի մեկնաբանել, պարզուեց ջնջուած գրառում ա, հիմա էսպէս մեկնաբանեմ։

իմ հասկանալով ասում էր, թէ նախկինում կապ ունէր, ուր միշտ պիտի հարմարուէր էդ տղային՝ պլաններին, որոշումներին։

ու ոնց որ ընդհանրացնում էր, թէ տղաների հետ հաճախ ա նման ձեւ լինում։

ուզում էի ասել՝ աստուած, ես էնքա՛ն աուտիկ աղջիկներ գիտեմ, նոյնիսկ սայքոպատ, գուցէ ոչ պակաս, քան տղաներ։

որ քեզ երբեք հաշուի չեն առնի, միշտ ամէնը կանեն էնպէս ոնց իրենց ա հարմար, ու դու պիտի հարմարուես։ ու մտքով էլ չէր անցնի քեզ հետ փորձել ճշտել, երբ ընդհանուր գործ ունէք, կամ գոնէ համաձայնեցնել հանդիպման վայրն ու ժամը, որ ընդհանուր ա։

մէկը նոյնիսկ խոստովանել էր, թէ միշտ արել ա էնպէս, ոնց ուզում ա, ու ոչ մէկի հաշուի չի առել, ու դէ սովոր չէր վիճակի երբ պիտի հաշուի առնի։

մէկին օգնում էի, շատ եմ օգնել, որովհետեւ օգնութեան կարիք ունէր, ու համոզուած եմ էդչափ ոչ մէկ իրան չէր օգնի, բայց իր վիճակը շատ վատ էր, ու ես փորձեցի։ գիտեմ որ կասկածելի ա թւում, փրկիչի սինդրոմ, եւ նման բաներ՝ ուզում էի ինձ օգտակար զգալ, ու դէ մարդ եմ, էմոցիոնալ եմ, մտել եմ դրութեան մէջ։ ու (այո, արդարանում եմ) տէնց կտրուկ չէր եղել, հինգ րոպէում ընդունած որոշում չէր, օգնութեան չափն էլ էր փոխւում ըստ ժամանակի։

ու պարզ օրինակ, եթէ անցնում էինք փողոցով, նա կը թեքուէր կը գնար ուր ուզէր, առանց քննարկելու, թէ արի էստեղ գնանք, կամ ինչ, ու ես պիտի հասցնէի հետեւից գնալ։ երբ չէի հասցնում, մունաթ էր գալիս՝ թէ էս ուր ես կորել։

եթէ ես փորձում էի պլան կազմել՝ իր իսկ խնդիրները լուծելու համար ինչ ա պէտք անել՝ գնալ ստեղ, ճարել մեքենայ, ճարել ճամպրուկ, եւ այլն, նա ասում էր՝ կարո՞ղ ես քո մէջ մտածել, ինչի՞ ես ինձ բարձում էդ դետալներով։

նա առհասարակ մի ծայրայեղ դէպք էր, ու անհաւատալու բաներ կարող եմ պատմել, բայց ոչ ծայրայեղ, աննկատ շատ դէպքեր գիտեմ, երբ մարդիկ պարզապէս իրենց քթից էն կողմ դժուարանում են տեսնել, ու ինչ֊որ անհասկանալի ինձ, խորը համոզմունք ունեն որ տիեզերքի կենտրօնում են։

չգիտեմ, տղայ֊աղջիկ բաշխուածութիւնը, նոյնիսկ կասկած ունեմ որ էդ մարդիկ չար չեն, չարացած չեն՝ պարզապէս լիքը բան չեն նկատում, պարզապէս իսկապէս իրենցից բացի բաներ դժուարանում են նկատել, ու ինձ թւում ա դա էմփաթիայի ցածր մակարդակից ա, որը, այո, կոչւում ա՝ աուտիկ։ ու էստեղ ուզում եմ շեշտել՝ քուլ չի աուտիկ լինելը։ ոչ էլ առաւել եւս՝ սայքոպատ։

ոնց որ թէ տղաներն են աւելի աուտիկ, ընդհանուր առմամբ, բայց աղջիկների մէջ էլ ա պատահում, ինձ թւում ա, շատ աւելի յաճախ քան հանրութիւնում ընդունուած ա մտածել։

ու ես համոզուած եմ, որ կապի ձեւը մարդու հետ կապ չունի՝ մարդը եթէ սայքոպատիկ, աուտիկ չի՝ անկախ նրանից թեթեւ ծանօթ էք, թէ քնում էք իրար հետ՝ որոշակի մինիմալ հարգանքով ա մօտենում։ ու միշտ կասկածանքով եմ վերաբերւում մարդկանց, որ, էլի, անկախ սեռից ու յարաբերութեան ձեւից, փորձում են ինձ հետ շատ լաւ լինել, բայց գիտեմ որ մնացածի հետ էդպէս չեն։ տէնց մարդկանց հանդէպ դժուարանում եմ լաւ տրամադրուել։ ու կուզէի այլ մարդիկ էլ նկատէին, ու շահագործուած չլինէին, նոյնիսկ եթէ էդ շահագործումը՝ յարաբերութիւն ա։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)