2021-01-09-114103

ասում էին, թէ խսհմ֊ն ամենակարդացող երկիրն էր։ չգիտեմ ում հետ էին համեմատում՝ գուցէ ամն֊ի՝ որ համեմատելի բնակչութիւն ունէր։

մտածեցի, եթէ ճիշտ ա՝ չգիտեմ՝ ճի՞շտ ա թէ չէ՝ սովէտի հետ կապուած շատ միֆեր կան՝ գուցէ կապուած էր նրա հետ, որ կարդալուն շատ այլընտրանք չկային։

ի՞նչ այլընտրանք պիտի լինէր՝ ամէն օր կինօ չես գնայ, չես էլ ուզի՝ տրակտորիստի սիրոյ մասին հերթական էժան մելոդրաման դիտել, արտասահմանեան ֆիլմեր գրեթէ չէին բերում, իսկ եթէ բերում էին՝ ամենապահանջուած ու հետաքրքիրը չէին, այլ նրանք էին որ շեշտում էին փտող կապիտալիստական համակարգի թերութիւնները, եւ դրսի մարդկանց ճնշուած լինելը, դրանք էլ՝ խմբագրուած էին։

անկապ հաւաքուել չէր լինի՝ սոցիալական միջոցառումներ առանց սանկցիաների խիստ կասկածելի էին՝ նոյնիսկ եթէ լենինի մասին գրքեր քննարկելու նպատակով էիք հաւաքուելու։ եւ ո՞րտեղ հաւաքուէիք՝ հանրային վայրեր եւ քաղաքային միջավայր նոյնիսկ հիմա, երեսուն տարի անց՝ գրեթէ ոչ մի հետսովետական քաղաքում չկայ, զի չկար դրանց ստեղծելու որ պահանջ, ոչ կուլտուրա։

նոյնիսկ այսօր իմ ռուս ընկերները բողոքում են որ իրենց քաղաքներում չկայ սոցիալիզանալու, հանդիպելու մշակոյթ եւ տեղ՝ համերգներին, ասում են՝ միայն տատիկներ են գնում, սրճարանները ահաւորն են, ու երկու հատ են, ուր չես խօսի, զի էֆէսբը֊ն զգօն ա այդ տեղերի նկատմամբ, ու էսօր ինտերնետն ա միակ քիչ թէ շատ մատչելի հանրային վայրը, ուր (դե՞ռ) հնարաւոր ա քննարկել հետաքրքիր հարցեր։

#խսհմ #սովէտ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ խսհմ  սովէտ