ինչն ա ինձ ցաւեցնում, որ մարդիկ կան, իրենց համար ազատ ծա֊ն, գաղափարները, եւ նոյնիսկ՝ ջաբեր մտնելը՝ լուզերութեան նշան ա։
իրենք մի պահ հրապուրուել են գաղափարներով, յետոյ տեսել են, թէ պրակտիկ չի, նաեւ տեսել են՝ ինչքան են շահում պրակտիկ լինելով, եւ ոչ թէ գաղափարական, տեսել են նաեւ պրակտիկ ստարթափշիկներին, որ փող են աշխատում եւ փառք են վայելում, ու որոշել են՝ չեն ուզում այլեւս լինել մեկուսացած լուզեր, եւ չեն էլ կպնի պայմանական ջաբեր։
ու ես գոնէ կը հասկանայի, երբ մարդն ունի արդէն ուաթսափ, ունի տելեգրամ, ունի վայբեր, ունի մեսինջեր, քեզ ի՞նչ ա խանգարում մի հատ էլ ջաբեր ունենաս։ բայց պայմանական ջաբերը՝ լուզերութիւն ա, իսկ լուզեր չլինելու համար պէտք ա այն չքշել։
երեւի նաեւ նրանից ա որ ազատ համայնքից ոչ մէկս էլ չի հասել պայմանական «յաջողութեան», վոթեւեր թաթ մինզ, իսկ հայաստանի պայմանները դրան նպաստում են։ երեւի միայն @{antranigv; antranigv@spyurk.am}֊ն ա որ հաւատարիմ ա մնում գաղափարներին, եւ համատեղում ա իր հաւատարմութիւնը ստարթափի հետ։ ու իրան լուզեր դժուար ա անուանել։
բայց այլ նման մարդ մենք չունենք։ հետեւաբար՝ ազատը քուլ չի, քուլ էրեխէքը քշում են այլ բաներ։
եղէք քուլ երեխէք, ինչ ասեմ։