2020-09-26-4543375

մտածում եմ՝ տեսնես ի՞ն ձեւերով են չափում ատոմարութիւնը հանրութեան մէջ։ ու մտածում եմ, որ ինձ թւում ա՝ հայերը խիստ ատոմար հանրութիւն էին սովետի ժամանակ։ շատ բարեկամական, բայց եւ շատ ատոմար՝ որովհետեւ բարեկամները բնաւ ըստ հետաքրքրութիւնների, կամ դասակարգի միաւորումները չէին։ եւ միաւորումները վարչակարգի կողմից շատ չէին խրախուսւում, նոյնիսկ կատակ կայ, որ եթէ մի քանի հոգի հաւաքուել են՝ միասին լենին կարդան՝ կասկածելի ա, ու պէտք ա կասեցնել։ բարեկամների կապերը անելանելիութեան մասին են, ու բարեկամների մէջ մարդիկ մենակ են, եւ հաշուելով որ հանրութեան մէջ էլ են մենակ՝ միաւորումներ չունեն՝ լաւ ատոմացուած են եղել։

երեւի թէ միայն զրօյականների վերջում եկած համալսարանական ընկերութիւնների եւ փաբերի սերունդն ա առաջին ոչ էնքան ատոմացուած սերունդը հայաստանում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)