տակ, ես գտայ ծրագրակազմ, որը ֆեդերացւում ա ե՛ւ դիասպորայի, ե՛ւ մաստոդոնի հետ։ անուանումը՝ social home ա։
ահա մի քանի այլ նախագիծ։ էլի հետաքրքիր բաներ կան, օրինակ՝ միսքէյ֊ն ա փախած։
սա սոշըլ հոմ նախագծի հիմնադրի հարցազրոյցն ա՝ նրան շատերը գիտեն այստեղից։
որոշեցի կէտ.հայ հանգոյցի pixelfed֊ը հանել, ու տեղակայել դրա փոխարէն։ վերջինը շատ դախ ինտերֆէյս ունէր, ու ոնց տեսնում էի ոչ ոք մէկ ա չէր օգտւում։ նաեւ, պհպ֊ով էր գրուած։ իսկ սա՝ փայթընով, մի քիչ աւելի լաւ, ինձ թւում ա։
սոշըլ հոմի ինտերֆէյսը շատ զարգացած չի, այն գուցէ օլդսքուլ ա նայւում, բայց ոչ՝ դախ։
գրառումներն ու նկարները ցոյց ա տալիս վանդակներով՝ ինձ թուաց դա հաւէս ձեւ ա ֆոտո բլոգ պահելու համար։ պատկերացնո՞ւմ էք՝ համ ֆոտո բլոգ, համ՝ ինտեգրուած ամէնի հետ, ինչ հնարաւոր ա։
ես արդէն ինձ հետեւեցի այստեղից, եւ թթից։ ու հետ հետեւեցի։ շատ լաւ ֆեդերացւում ա, շատ հաճելի ա։
իմ փորձնական, էջն այսպիսի տեսք ունի՝ https://կէտ.հայ/u/inky/
կարելի ա եւ տեքստեր գրել՝ ես էի մտածում նկարների համար լուծման մասին։
այնպէս որ ոնց որ ուզում եմ պահել։ նոյնիսկ մտածում եմ՝ ափսոս ա էս հաշիւը թողնել, որ էսքան պատմութիւն ունի, թէ չէ կը դիտարկէի լրիւ այնտեղ տեղափոխուելը՝ հնարաւորութիւններ շատ չկան, բայց կարելի ա մի հաշիւ ունենալով շփուել դաշնեզերքի գրեթէ ամէն հաղորդակարգի սատարող սպասարկիչների մարդկանց հետ։
էսպէս, դէ կապուէք ջաբերով՝ այդպէս հեշտ կը լինի ինձ, եթէ հաշիւ ուզէք։ մտածում էի նաեւ writefreely տեղակայել, բայց ոնց որ սա բաւական հաւանում եմ։