2020-09-21-4534792

էսօր մտածում էի կրթութեան բացիլլայի մասին։ յիշեցի որ թուայնացնում ենք ծանօթի պապու հօր յիշողութիւնները։ նա գնացել էր թիֆլիս սովորելու, այնտեղ աշխատում էր, բաւական բարդ եւ դարդերով լի կեանք ունէր։ չնայած շատ լաւ չէր ապրել, բայց սովորած լինելն իր առջեւ լրիւ այլ աշխարհ էր բացել, լրիւ նոր մտածելու եւ գործելու տիրոյթներխ իրեն նուիրելու տարածք։ գրախանութում աշխատելով ծանօթացել էր հետաքրքիր մարդկանց հետ, թերթեր յօդուածներ էր գրում՝ անվճար, զի թերթերը չէին էլ կարող իրեն վճարել։ յետոյ թիֆլիսից գնաց լոռու գիւղերից մէկում դասաւանդելու։

բնականաբար, նա փոխանցեց բացիլլան եւ երեխաներին։

ու ծանօթիս պապն ու հայրն արդէն յայտնի մարդիկ էին, ու նշանակալի գործեր են արել։ ծանօթը շատ անհանգստանում ա դստեր համար՝ թէ նա շատ ձգտումներ չունի, բայց ես ասում եմ՝ որ դուստրը լաւ կը լինի, նա էլ ա կրթութեան բացիլլայի կրողը։

մտածում եմ, ինչ կենսական անհրաժեշտ ա որ հանրութեան մէջ բացիլլայի կրողներ շատ լինեն։

ասում են, նիկոլն էլ էր էսօր էդ մասին խօսում։ #կրթութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կրթութիւն