ուզում եմ գրել բաց թողած հնարաւորութեան մասին։
ես գրում էի (լինկը հաւէս չունեմ գտնելու) այն մասին՝ ո՞ւր են մեր փայ միգրանտները։
մերոնք գնում են՝ հասկացանք, բա տեսնում ենք, ստեղ էլ են գալիս անկապ երիտասարդներ (գոնէ) դրսից, ու՝ չեն մնում, սրիկաները։
ինչի՞՝ որովհետեւ միգրանտները հակուած են գնալ զարգացած տնտեսութեամբ տեղեր, հարուստ երկրներ։ մի ամերիկացի կոմեդիան ասել էր, որ էսքան միլիոն միգրանտը չի կարող լինել զուգադիպութիւն՝ լաւ տեղ ա ամն֊ը։ իսկ ամն֊ի մէջ էլ՝ ափամերձ հարուստ նահանգներ, եւ ոչ թէ՝ արանքի եւ աղքատ նահանգներ։
իսկ այժմ՝ մեր բաց թողած հնարաւորութիւնը։ դա եւ բարի գործ անելու հնարաւորութիւն էր, եւ մեր փայ միգրանտներին ձեռք բերելու, այն էլ ի՞նչ միգրանտներ՝ նախանձելի՛։
յիշո՞ւմ էք 2014֊ին եզդիների ցեղասպանութիւն էր, լիքը փախստականներ էին՝ վիճակը ահաւոր էր։ այ մենք պէտք ա իրենց առաջարկէինք ապաստան, բերէինք մեզ մօտ։
համ որովհետեւ որպէս ցեղասպանութիւն վերապրած ազգ՝ հասկանում ենք իրենց ցաւը, համ հարեւանական լաւ քայլ ա, համ էլ՝ վերջապէ՛ս կունենայինք միգրանտներ, վերջապէ՛ս կան մեզնից դեսփերէյթ մարդիկ որ ստեղ կը գային։ ու ի՞նչ մարդիկ՝ մեզ ծանօթ, մօտ՝ եզդիներ՝ որ ի տարբերութիւն քրդերի՝ մեր եզդիները, դեռ երբ բանակ չունէինք, հայ գիւղացիների հետ, ուս ուսի դիրքեր էին պահում, սարերում հերթապահում։ ապրիլեանին սլոյեանը զոհուեց՝ եզդի համայնքից։ կարճ ասած՝ ներելի չէր եզդիներին չընդունելը։
ու էս գրածից յետոյ չեմ կարողանում ջրիկ շարունակել էս թեման, բայց իսկապէս՝ դրանի՞ց էլ լաւ շանս՝ ու սերժի կառավարութիւնը չընդունեց, մերժեց, կարծես։ դիմելու մասին միայն այս յղումը գտայ։ կարծես իմ յիշելով մերժուել են։ յղումների համար շնորհակալ կը լինեմ։