2020-07-18-4419727

ասք իրավիճակը զգալու մասին։

ես մեզ մասին եմ ուզում գրել, բայց սկզբից բերեմ չզգալու օրինակ՝ ադրբեջանցիները նշում են, որ երեւանում հայերը քիչ էին, իսկ բնակւում էին մեծամասամբ մահմեդականներ՝ ադրբեջանցիներ եւ պարսիկներ։

մենք գիտենք, չէ՞ որ ճիշտ ա։ մենք հասկանում ենք, չէ՞ որ դա էական չի։

իսկ մենք հասկանո՞ւմ ենք, որ էական չի, որ ժամանակին թիֆլիսի բնակչութեան մեծ մասը հայեր էին։ դա նոյն ձեւ չի զրկում վրացիներին պետականութիւն ունենալու իրաւունքից, ինչպէս մեզ չի զրկում երեւանի՝ ժամանակին մահմեդական բնակչութիւնը։

դէ եկէք ընդունենք իրավիճակը, ունենանք ճիշտ քարտէզ։ ձեզ չի՞ թւում, որ ռուսական որոշ շերտերում տարածուած շեշտելը, թէ ուկրաինա ազգ կամ պետութիւն չկայ իրավիճակ չի փոխում՝ դա չընդունել ա, որ իրավիճակը այլ ա։ ուկրաինան կայ, անկախ նրանից, թէ ինչ են մտածում այդ մասին տարբեր մարդիկ։

ընդունենք, որ ադրբեջան պետութիւնը եւ ազգը կայ։ գուցէ չկար էն ժամանակ, կամ էն ժամանակ, բայց էսօր՝ կայ։ չասենք, որ իրենք չկան, որովհետեւ էական չի երբ են ձեւաւորուել որպէս քաղաքական ազգ՝ էականն ա որ էսօր կան։

դա չի նշանակում, որ մենք պէտք ա ստեփանակերտը կոչենք խանկենդի, նոյնիսկ եթէ դա լինէր պատմական անուանումը։ զի պատմական անուանումը էական չի՝ դիցուք, օկ, դիցուք հինգ հազար տարի առաջ արդէն կար խանկենդի որը բնակեցուած էր լոկ թաթարներով։ եւ ի՞նչ ա փոխում։

մենք նոյն ոճի մէջ խօսում ենք էն մասին, թէ «թուրքերը եկան, հողերը տարան», ոնց որ նոր են եկել, ու ոնց որ կարելի ա էդ գալը չեղարկել։ անդու սեղմել, ու իրենք կը վերանան։ ոչ ոք չի վերանայ։ թուրքերը հազար տարի ա ստեղ ապրում են, ու էդ քիչ չի։ եւ մենք չենք վերանայ, եւ իրենք։

ու ինչքան շուտ բոլորս ընդունենք էդ իրականութիւնը, որ իրավիճակը փոխուել ա, էնքան շուտ կը կարողանանք մտածել էն մասին, թէ ոնց էս տարածաշրջանում միասին ապրել, զի դէ իրավիճակը սա ա, ժամանակն ա այն ընդունելու, եւ դինայալի մէջ չլինելու։

եւ իրենց, եւ մեզ։ իսկ նրանք որ շուտ ընդունեն, կը լինեն շահաւէտ դիրքում։ բայց ինձ մենք ենք հետաքրքրում, ես ուզում եմ մենք լինենք իրատես, որովհետեւ երբ չունես իրականութեանը մօտ աշխարհի քարտէզ՝ հագնում ես պատերին եւ զարմանում։

#իրավիճակ #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ իրավիճակ  քաղաքականութիւն