2020-07-01-4389867

երեւի գիտէք, որ ռուսաստանում առաջարկուող սահմանադրական փոփոխութիւնների մէջ կայ պետականաձեւող (կամ ո՞նց թարգմանել «государствообразующий» բառը) ժողովուրդի մասին ձեւակերպումը։

աւելի յստակ՝

«Государственным языком Российской Федерации на всей ее территории является русский язык как язык государствообразующего народа, входящего в многонациональный союз равноправных народов Российской Федерации»

առաջին բաժնի 6֊րդ յօդուածից։

ու մտածեցի՝ էդպիսի ձեւակերպումը ինչպիսի արձագանք կը գտնէր ամն֊ում, ուր նման մօտեցումը բաւական, ինչպէս տեսնում ենք, լայն շերտերի կողմից կը համարուէր ազգայնամոլութիւն։ մինչդեռ, այդ մասին ռուսական զանգուածում շատ չի խօսւում եւ ոնց որ առանձնապէս վրդովմունք կամ դժգոհութիւն չի առաջանում։

գուցէ մասամբ էն պատճառով որ մի մասը գտնում ա որ էդ կէտը կեղծ/շեղող փոփոխութիւնների ցանկից ա, համարելով իրականն եւ էականը՝ պուտինի ցմահ մնալը, իսկ գուցէ որովհետեւ շատերը էդ ձեւակերպման մէջ ոչ մի ահազանգող կամ տարօրինակ բան չեն տեսնում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)