2020-06-05-4338852

ես երբ գրում եմ՝ զգում եմ որ դեբիլութիւն եմ գրում, չմտածէք որ չեմ զգում։

ու յաճախ մէջբերում եմ մի դասախօսի, որ ասում էր քննութիւնների ժամանակ՝ թղթի վրայ գրի որ յիմարութիւնը երեւայ։

ու ինձ թւում ա շատերն են ջոկում են որ թէ գրեն՝ դեբիլութիւնը կերեւայ։ ու չեն գրում։

բայց ինձ թւում ա՝ լաւ ա գիտակցելը ու մէկ ա գրելը։

զի էդ ենք։ ինչ կայ դա ա։ ու պէտք չի մեզ դատել մեր գրածներով։ եւ պէտք չի դատուել ձեր գրածներով։ մի յիմարութիւն անցել ա մտքովդ՝ յետոյ փոխուում ես։

ու ինձ դուր ա գալիս թափանցիկութիւնն ու ընդունելը իրար՝ յիմարութիւններով յանդերձ, ու չդատուելը։

ստեղ պէտք ա նշել, որ մարդիկ, որ չգնահատուած են իրենց զգում՝ աւելի են հակուած դատելուն։ ու մարդիկ չգնահատուած են զգում յաճախ էն ժամանակ, երբ քիչ շփում ունեն, երբ մենակ են, երբ շուրժը հասկացող, աջակցող մարդ չունեն։ իսկ դէ չունեն՝ մասնաւորապէս որ պատրաստ չեն, բաւարարուած չեն էն յարաբերութիւններով, որ շուկան առաջարկում ա։ զի նաեւ աութսայդեր են։ ու մարդիկ որ ստեղ են հաւաքուել՝ աւելի յաճախ էդպէս են՝ աութսայդեր են, քիչ համակերպուող։

ու իրենց ուզում եմ ասել՝ պէտք չի պահանջել կատարելութիւն։ կատարելութիւն պահանջելը՝ ապամարդկայնացնել ա։ (dehumanization) ա։ ինչպէս եւ ստորացնելը։ իսկ գրելով մեր շփումը՝ էպիստոլար ա։ ու հումանիստական։ էնպէս որ եկէք մարդ լինենք եւ հանգիստ վեր ընկնենք տեղներս։ մինչ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)