այստեղ շուլմանը պատմում ա առցանց կրթութեան մասին ու ես յիշեցի երկու պատմութիւն։

— մի երեխայ տնայիններն ա անում, ու մէկ էլ մօրը հարցնում՝ ինչի՞ են կրեաները էդքան երկար ապրում։ — քե՞զ ինչ, կրեաները ինչի են ապրում՝ դասերդ արա — բղաւում ա մայրիկը։ — երեւի իրենց վրայ ոչ ոք չի բղաւում որ դասերն անեն, էդ պատճառով էլ երկար են ապրում — ամփոփում ա երեխան։

— ռեգիոնալ բուհերի մասին՝ իմ ամենալաւ ուսանողներից մէկը գաւառից մի տղայ էր։ ինձ թւում ա երկու պատճառով էր ամենալաւերից՝ նախ որ գաւառից եկել հասել էր ամերիկեան, եւ որովհետեւ 26 տարեկան էր՝ կեղեւը արդէն բաւական զարգացած էր ու նա լրիւ լուրջ էր վերաբերւում դասերին։ նա պատմեց որ գաւառի պոլիտեքնիկում մի բզբզող տղայ կար, որ սովորական կարգչից սերուեր էր սարքել, իմէյլ հասցէներ բաժանել բոլոր ուսանողներին, ու փորձում էր որոշակի թուանշային ինֆրաստրուկտուրա կառուցել։ իմ հասկանալով՝ ղեկավարութիւնը իրան չի խանգարել՝ հազիւ մէկը գործ ա անում՝ իսկ իրենք կարող են դրանով հպարտանալ ու ցոյց տալ այլ բուհերի ղեկավարութեանը, նա դէ գոհ էր, որ սովորում ա ու իրան թողնում են բզբզալ ու նշանակութիւն ա զգում, իսկ ուսանողները դէ շահում էին։ դա հնարաւոր չէր մեծ, ժանգոտած եւ դժուարաշարժ երեւանի պոլիտեքնիկում, ուր բոլորը բոլորից վախեցած են, իսկ զարգացման տեմպեր դանդաղեցնելը դառնում ա հետադիմութիւն, բայց հնարաւոր էր փոքր ռեգիոնալ համալսարանում, որովհետեւ այդ փոքրութիւնը նաեւ առաւելութիւն ա։

#կրթութիւն #բուհ #շուլման

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)