երէկ վերանայել էի անդերսոնի տենենբաումները, ու կրկին զգացի ինչքան մօտ ա ինձ մարգօն։ անցեալ անգամ դա ինձ ստիպեց նայել բոլոր փելթրոուի ֆիլմերը՝ փորձում էի հասկանալ ինչն ա ինձ մարգօյի կերպարի մէջ յուզում, ու արդե՞օք դա գուինեթի գծերն են, թէ՞ նա զուտ խաղացել էր էդպէս։

ու այս անգամ մտածեցի, գուցէ նաեւ էն պատճառով ա կպել, որ նա տէնց աութսայդեր էր՝ ես ձեզ հետ կապ չունեմ, դուք իմ հետ կապ չունէք։ ու մտածեցի՝ չէ՞ որ տէնցն եմ բարեկամների հետ՝ հանդիպում ենք թաղումների ժամանակ լոկ, իսկ այլ պայմաններում եթէ եւ հանդիպենք՝ գործ չունեմ իրենց հետ, չէ՞ որ տէնցն եմ գործի տեղում՝ ինձ ահաւոր կարեւոր ա որ ես իրենց հետ կապ չունեմ, զուտ գործ եմ անում, չէ՞ որ տէնցն եմ համալսարանում՝ ես չեմ գնում դեկանատ ախպերանալու ու խօսելու մարդկանց հետ։ ոնց որ թէ միշտ տէնցն եմ։

խօսում եմ համայնքներից, ու դրանք ինձ իսկապէս կարեւոր են։ բայց եւ չկան, եւ թէ լինէին՝ կը լինէ՞ի։ ոնց որ թէ որոշակի տտ֊ոտ համայնքներ կան, ես դրանց մէջ չեմ։ որոշ տեղեր առցանց սիրում եմ որ ինձ ճանաչեն, չաթւում եմ, բայց էդ երեւի չի հակասում աութսայդերութեանը։

ու մտածեցի՝ չէ՞ որ ինձ կպած նիքը, որը չեմ փոխում՝ կողմնակին ա։ #կողմնակի

յ․ գ․ մէկ էլ մտածեցի, որ մարգօն ունէր մի բան, որ ես չունեմ։ նա ունէր վերադառնալու տեղ՝ տուն, ուր նա ունի սենեակ, որի վրայ գրել ա՝ do not enter, բնականաբար, բայց տունը՝ ոչ թէ պատերն են, այլ տեղ ա, ուր նա կարող ա դիտարկել վերադառնալը, մնալը, որպէս իրանը, ու ուր լինելը սարսափելի չի, անհնար չի, հանգիստ ա, արժանավայել ա։ իրենք բոլորն ունէին՝ ու բոլորը հաւաքլուել էին այդ տանը, ու նոյնիսկ հայրն իրենց ունէր էդ տեղը, նա ուզում էր այնտեղ լինել, վերադառնալ։ իսկ ինձ մօտ աղէտալի վատ պիտի լինի որ ես էնտեղ լինեմ, ու աւելի լաւ ա չմտածել էդ որ դէպքը կարող ա լինել, զի ես միշտ գիտէի որ աւելի լաւ ա ապրեմ փողոցում ու ընտրելու եմ դա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)