2020-02-29-4127419

եթէ չգիտէք, փայնֆոնը էսօր գոյութիւն ունեցող ամենաազատ սարքերից մէկն ա։ փաստացի համակարգիչ ա, որի տպասալին կպած ա նաեւ ջիէսէմ չիպ։ այդ ջիէսէմ չիպը հնարաւոր ա անջատել՝ երկաթի մակարդակում։

սարքը նաեւ կարեւոր ա նրանով, որ իր վրայ հնարաւոր ա քշել մէյնլայն լինուքսի միջուկ։ այդ պատճառով նաեւ իր համար կայ maemo-leste, որը պորտ ա լինում միայն մէյնլայն միջուկ ունեցող երկաթների վրայ։

փայնֆոնի համար արդէն կայ նաեւ ubuntu touch, որը լրիւ կիրառելի հեռախօսային օհ ա, կայ նաեւ սէյլֆիշի պորտ։

փայնֆոնի համար հիմա նախագծման մէջ ա ստեղնաշար։ կան սիրողական պատեանների նախագծեր, որ արդէն այսօր կարելի ա քաշել ու տպել։

էս պահին համարձակ սրտի վարկածն ա հասանելի, ես սպասում եմ յաջորդին, որ ձեռք բերեմ։

ի դէպ էժան ա, ու շատ լաւ, էդ գնին չհամապատասխանող որակ ունի։

#փայնֆոն #սէյլֆիշ #ուբունթու_թաչ #մաեմօ #մաեմօ-լեստէ #մաեմո #մաեմո-լեստէ #հեռախօս #փայնֆոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ փայնֆոն  սէյլֆիշ  ուբունթու_թաչ  մաեմօ  մաեմօ-լեստէ  մաեմո  մաեմո-լեստէ  հեռախօս  փայնֆոն