2020-01-30-4075358

մարդիկ, որ սովոր են նկարել թուանշային, յետոյ ժապաւէն նկարելիս ջանում են նոյնն անել, ինչին սովոր են՝ քիչ լոյս տալ։ զի զգում են, որ թուանշաիյն նկարը սովորաբար շահում ա քիչ լոյս տալուց՝ մի կողմից, հաստատ բացերը չես վառի, միւս կողմից, գոյները սովորաբար խիտ են հէնց ցածր արժէքների դէպքում (ես քոլոր փիքերի պալիտրան)։

բայց ժապաւէնը քիչ լոյսից չի շահում՝ աղմկում ա, յատիկանում ա։ իսկ շատ լոյսից չի փչանում, պիտի շատ շատ տաս, որ վառի, ու նայած ժապաւէն՝ հանգիստ դիմանում ա մինչեւ երեքից հինգ ստոպ լոյսի աւելցուկին։

եթէ ուզում ես մութ նկարներ՝ դրանք կարելի ա էլի ստանալ, բայց լաւ լուսակայած ժապաւէնից, խմբագրելով։

էս յօդուածը տեսայ, այդ պատճառով յիշեցի, ասացի գրեմ սա։ #ֆոտո #ժապաւէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո  ժապաւէն