երէկ (եւս) ծրում էի ժապաւէնները, ու այս անգամ հանդիպեցի երկու ֆուջի ինդաստրիալ (էն որ չգիտեն ինչպէս թարգմանել) 100 իսօ ժապաւէն։

ահ, նկարները նէնց դուրս եկան։

նախ՝ մի քանի նկար երկար չէի հասկանում որտեղ են, որովհետեւ շատ սիրուն տեղեր էին։ ոնց որ ինչ֊որ շատ քուլ արտասահման լինէր։ երկրորդը՝ գոյնե՜րը։ դրանք դէ միասին են, տեղերը նէնց քուլ չէին լինի, եթէ ոչ գոյները։

ու ես երէկ դիտում էի վիդեօներ, ուր պատմում էին քենոնի ու նիկոնի նոր մոդելներից ու ոսպնեակներից։

ու իհարկէ մտածեցի՝ հմմ, էս ինչեր կան, էս ինչեր են կատարւում, իսկ ես ի՞նչ եմ անում։

ու երբ այդ ծրածի արդիւնքը տեսայ, ու դէ նաեւ ես շատ լաւ տեսածրիչ ունեմ, որը տալիս ա մօտ 35 մպքս նկար, մտածեցի՝ լաւ ա, լաւ ա, ես ինուեստիցիաները լաւ եմ արել, ես էսպիսի արդիւնք ոչ մի գերժամանակակից բանով չէի ստանալու։

էսպիսի՝ ինձ հարազատ, ու դուր եկան, որովհետեւ արդիւնքի ընկալումը սուբյեկտիւ ա, բնականաբար։ #ֆոտո #ժապաւէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)