2019-12-26-4010407

ուրեմն կորցրել էի իմ հին ուինի վիրտուալը, այն պէտք էր փայոների ռիկորդբոքսի համար։ տէնց ահագին տհաճ ինձ համար ծրագիր ա, որը «վերլուծում» ա էմփիերեքներ, գտնում տոնայնութիւնը, ու ձայնային ալիքի տարբեր մեծութեան պատկերներ գեներացնում։

յետոյ կարող ա պատրաստել յատուկ փայոների փլէյերների համար ֆլեշկաներ, ուր կան էդ նախապէս նիւթաւորած (ռենդերած) ձայնային ալիքի պատկերները, ու տոնայնութեան մասին տեղեկատւութիւնը։ նաեւ, եթէ ուզես՝ նախապէս cue փոյնթներ ես նշում, որ յետոյ նուագելու ընթացքում օգտուես։

ինչեւէ, իսկ ես պահում եմ երաժշտութիւնը իմ ամպում։ մաունթ եմ անում լոկալ իւնիքսից սսհֆս֊ով, յետոյ մափ անում ուինդոուզ վմ֊ին որպէս դրայւ։ ու դա էն նախկին սեթափում ռիկորդբոքսը ընդունում էր որպէս նաեւ իր դաթաբէյզի տեղ։

հիմա նոր սեթափում ոչ մի ձեւ իրան չկարողացայ համոզել, որտեղ ա դբ֊ն։ մտածեցի՝ մենակ ռեգիստրում չլինի։ ու լաւ ա՝ գտայ։ կարծես սէնց ուղիով էր՝ C:\Users\YourUsername\AppData\Roaming\Pioneer ու settings ընդլայնումով նիշք էր։

ու ինչպէս երեւում ա՝ աշխատեց։ իմ նախկին պատրաստած բոլոր մուտքի ելքի կէտերը, լուփերը, ամէնը կարողացայ ունենալ։ շատ գործ պիտի անէի կրկին, ամէն թրեքի համար շատ բան էի պատրաստել։

#էկրանահան #տեքնոլոգիաներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ էկրանահան  տեքնոլոգիաներ  pioneer rekordbox