— հա՛, էնտեղ լուացքի մեքենայ էլ շատ շէնքերում չի կարելի ունենալ։ լաւագոյն դէպքում նկուղում կայ ընդհանուր լուացքի մեքենայ, ու ցուցակ, որ բնակարանը որ ժամերին կարող ա լուացք անել։ ու ոչ մէկի չի հետաքրքրում, թէ ասենք էդ ժամին գործի ես, ու եթէ յանկարծ ոչ քո ժամին անես՝ դոնոս են գրում՝ տեսէք, սրիկա՛ն, քիչ ա եկել ա, մի հատ էլ լուացքն իր ժամին չի անում։ — իսկ մենք լուացք գիշերն ենք անում՝ մեզ մօտ գիշերային հաշուիչ ա, ու էժան ա ստացւում։
#զրոյց #լուացք