Facebook-ը սոցիալական ցանցից հեռացրել է Վրաստանի իշխող կուսակցութեան՝ «Վրացական երազանք»-ի հետ առնչութիւն ունեցող աւելի քան 400 էջ ու օգտահաշիվ։ Ամերիկեան ընկերութիւնը պնդել է, թէ դրանք «համակարգուած քարոզչություն են իրականացրել և քննադատել ընդդիմութեանը»։
«Թէև այդ էջերի ետևում կանգնած մարդիկ փորձել են կոծկել իրենց ինքնութիւնը, քննութիւնը պարզել է, որ նրանք կապուած են վրացական Panda գովազդային գործակալութեան ու կառավարութեան հետ», — յայտարարել է Facebook֊ի պաշտօնական ներկայացուցիչը, մանսրամասնելով՝ այդ էջերով տարածուող տեղեկատուութիւնը գովազդելու համար մօտ 316 հազար դոլար է ծախսուել։
թէեւ ես ոչ «վրացական երազանքի» երկրպագու չեմ, ու յաճախ համեմատում եմ իրենց բհկ֊ի հետ, ես չեմ հասկանում, արդե՞օք ֆբ֊ն ունի կանոններ, թէ որ ձեւով ա օկ իրենց մօտ քարոզչութիւն անելը, թէ՞ իրենք հէնց «վրացական երազանքի» դէմ ծրագիր են իրականացրել։
ու նոյնիսկ այնքան մանրամասնել են՝ թէ էսքան փող ա ծախսուել։ ես սովոր չեմ որ ընկերութիւն դուրս գայ նման յայտարարութեամբ։ նման յայտարարութիւն կարող է անել ոստիկանութիւնը, որ պարզել է սէնց բան։
ես պարզապէս սուր եմ ընկալում, երբ ակնարկներ կան, որ ընկերութիւնը, որ ազդեցութիւն ունի, նաեւ կողմնապահ ա եւ յստակ քաղաքական դիրք ա զբաղեցնում, ոչ թէ բովանդակութեան հանդէպ ագնոստիկ ա։
միւս կողմից հասկանում եմ, որ գուցէ որոշակի կարգաւորումներ պէտք են, չէ՞ որ ամէն բովանդակութիւն էլ որոշ չափով քաղաքական ա կարելի մեկնաբանել, կամ քաղաքական հարց կարող ա բարձրացնել։