ստեղ հարց կայ՝ նա ասում ա՝ որ նախկինում երեխաները խաղացել են՝ չի նշանակում որ դու չես կարող խաղալ։
հա, երբ ֆոտոն խաղ ա։
երբ վերաբերւում ես իրան որպէս արուեստ, մտածում ես՝ էս արուած ա, էս արդէն անիմաստ ա։ սրանից յետոյ էն թեման փակ ա։ եւ այլն։
բայց ես չեմ ուզում տէնց շատ ասել, որովհետեւ արուեստ ստեղծելը, նախ, ինքնանպատակ չի, ու յետոյ էլ, մարդիկ պէտք ա լիքը անկապ խաղան, որ կարող ա մի բան յետոյ ստացուի։
ու նաեւ, եթէ չստացուի՝ էդ խաղն էլ լաւ բան ա, ի տարբերութիւն արուեստի՝ լրիւ կարող ա ինքնանպատակ լինել։
ու ես ուզում եմ անել արուեստ, բայց ես նաեւ հանգիստ անկապ նկարներ եմ անում։
ժամանակին, ի դէպ, ունէի սէնց վախ՝ անկապ նկարներ հրապարակելու, որովհետեւ հանրութիւնը շատ ջաջմենթալ ա, դատապարտող ա, ու կասի՝ էս ով ա, ինչ նկար ա արել, իրենից էլ ինչ սպասել։
հիմա շատ հանգիստ եմ։
ու հա, չխկացրէք, զի հաւէս ա։ չխկացրէ՛ք ժապաւէն, զի հաւէս ա։ ու պարտադիր չի արուեստի պրետենզիաներ ունենալ։ ես ունեմ։ բայց ես անկապ չխկացնում եմ։ (: ու եթէ ունէք՝ մէկ ա անկապ չխկացնելը հաւէս ա։ բայց հա, բաներ կայ, որ էլ անիմաստ ա, որպէս արուեստ։ սա ա իմ անհամաձայնութիւնը։ բայց հա, ի՞նչ կապ ունի դա։ կարեւոր ա հաւէսը։ ու հաւէսով սիրած զբաղմունքի մէջ ներգրաւուածութիւնը։ #ֆոտո
ու ես էսա ուզում եմ տպել անալոգային, ու հաստատ, առաջին տպածս նկարները, ու մեծ մասը դրանց, չեն լինի նկարներ, որ ես արուեստոտ եմ համարում։ ես ուզում եմ տպել նկարներ, որ պարզապէս անկապ ու ինձ համար հաւէսն են։ շատ լոկալ նկարներ, որ ինձնից դուրս, կամ իմ մօտ ընկերներից, իմաստ չունեն։ նշանակութիւն չունեն։
բայց մեզ համար ունեն։
@{ Eric Kim unofficial ; erickim@spyurk.am} 15/11/2019, 09:03:00
Why Keep Making New Art and Photos, Indefinitely?
#posts posted by pod_feeder_v2