էսօր սէնց բան էի մեկնաբանել, որ եթէ կայ գրառում, որն ունի հարիւր մեկնաբանութիւն, ու դու նոյնպէս թողնում ես մեկնաբանութիւն, ապա այն (ոչ ըստ որակի, այլ քանակի) կազմում ա մօտ մի տոկոս, ու շատ չի կարեւոր։

եթէ ոչ մի մեկնաբանութիւն չկայ, ու դու թողնում ես մեկնաբանութիւն, ապա ըստ քանակի դու նշանակութիւն ես ունեցել՝ փոխել ես վիճակագրութիւնը հարիւր տոկոսով։ եթէ կայ արդէն մի մեկնաբանութիւն՝ ապա հիսուն տոկոսով ես փոխել իրավիճակը։

ու որ մանաւանդ սէնց մենակ ու մեկուսացուած տեղում կարեւոր ա իրար աջակցելը ու անպատասխան չթողնելը։

ու դրանից մտածեցի, որ նոյնը վերաբերում ա ցանկացած աւելի մարգինալ բանի՝ եթէ մէկը օգտագործում ա որեւէ աւելի փախած տեքնոլոգիա, ասենք՝ ֆանթու, նա զգալիօրէն ազդում ա վիճակագրութեան վրայ։ դա յիշեցի նրանից, ինչպէս էր թռնում գուգլ թրենդսի վիճակագրութիւնը օբերոնի մասին, զուտ երբ երեք հոգի շատ էր հետաքրքրւում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)