2019-08-23-3766035

սա ամուլսարին չի վերաբերում՝ եզրերին ա վերաբերում։

որ ասում են՝ երաշխիք, ոնց որ գլխիս տան մի բանով։

ի՞նչ երաշխիքների մասին ա խօսքը։

եթէ երաշխիքներ ուզենք, ոչ մի բան էլ չենք անի։ երբեք։

չենք նստի օդանաւ, չենք նստի մեքենայ։ չենք պատերազմի։ չենք սիրահարուի։

կան հնարաւորութիւններ, ազատութիւններ։

ու կան պահանջներ։ օդանաւի դէպքում՝ կան ձեւակերպուած պահանջներ, թէ ինչ վիճակում պէտք ա լինի օդանաւը, որ թոյլ տան թռնել, եւ կան ստուգումներ, որ համոզուել լինի, որ օդանաւը համապատասխան վիճակում ա։

իսկ երաշխիք չկայ։ ու օդանաւերը մէկ մէկ ընկնում են։

բայց մենք համարում ենք, որ դա ողջամիտ ռիսկ ա, աւելի ողջամիտ ա օդանաւով թռնելը, քան առանց օդանաւերի ապրելը։

աւելի ողջամիտ ա, նոյնիսկ հայաստանում, մեքենայ նստելը, քան երբեք չնստելը։

ու դէ, շատ ողջամիտ ա ատոմակայան ունենալը, չնայած երաշխիք չկայ։ այո։

կայ հնարաւորութիւն անելու այնպէս, որ լաւ լինի։ առանց երաշխիքների։

ու սա ինձ յիշեցնում ա մէկին, ով ասում էր, թէ ինչիս ա պէտք ազատութիւնը, ես մէկ ա բենզինի փող չունեմ, որ գնամ սեւան։ կամ արտասահման գնալու փող չունեմ։

ու դէ ես ասում էի, որ հնարաւորութիւն ունի, իսկ ոչ ոք չի խոստացել, որ բենզինի կամ տոմսի փող կունենայ։ էդ ա կարեւորը։

#երաշխիք

մի հատ էլ անկապ բանակային պատմութիւն։ առաջին առաւօտ նոր զօրամասում, ինձնից փորձում էին «գաղափարով» բոտինկաները հանել, ու փոխել «լաւ տղու» հին սապոգներով, զի դէ նա պիտի տուն գնայ, ու ամօթ ա, որ սէնց գնայ։ վերջում, երբ տեսան, որ իրենց փաստարկները թոյլ են, սկսեցին սպառնալ, ասելով, թէ «քանի տոկոս գարանտիա ունես, որ թէ հասնես քո վերջնական զօրամասը, այնտեղ կը մնան վրադ բոտինկաները, վրայիցդ չեն հանի։ իսկ մենք էսա իրենց խաբար կը տանք»։

դա տէնց շեղող քայլ էր, որ սկսես մտածել՝ քանի՞ տոկոս երաշխիք, երբ դա էական չի բնաւ։

ու դէ ասացի՝ «ինչպէս ասել ա օստապ բենդերը, հարիւր տոկոսանի երաշխիք տալիս ա միայն ապահովագրական ընկերութիւնը», ինչից յետոյ, արդէն իրենք ցրուեցին, զի ջոկեցին, որ արդէն պէտք ա մախով անեն, ու դէ, որ վատ չզգան իրենց, սկսեցին ասել, տիպա «մենք ասում ենք սա, նա ասում ա բենդեր», մատը տէնց պտտեցին, տիպա էս ով ա, ու թռան։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երաշխիք