2019-08-21-3763026

մէկ էլ, ես երեւի պէտք ա կարողանամ լաւ բաժանել ինձ որպէս պոդմին, ու ինձ որպէս մա՞րդ։

բայց ինձ բարդ ա։ ու բաներ կան, որ գրում եմ, որպէս պոդմին, բայց ոչ որպէս մարդ։ ինձ որպէս պոդմին դա աւելի կարեւոր ա։ իսկ բաներ կան, որ մարդն ա խօսում իմ մէջ։

ու չեմ ուզում առանձին պոդմինի հաշիւ պահել։

իսկ երբեմն մտածում եմ, որ քաղաքական կամ ճաշակի կամ եսիմինչ դիսկուսիաների մէջ պէտք ա իւզերական հաշուով լինեմ, որ գոնէ ֆորմալ չլինի կարգավիճակի տարբերութիւն։

բայց դէ, երեւի ջոկում էք, որ ես ինքս եմ նեղւում, ու դէ կարգավիճակս աւելի շատ պատասխանատւութիւն եմ ընկալում, քան լիազօրութիւն, ու երբեք չեմ չարաշահել, երեւի թէ։ մաքսիմում, փնտրել եմ ադմինկայում իւզեր, չեմ էլ յիշում ինչի համար, բայց էդ կամ նման հնարաւորութիւն բոլոր օգտատէրն էլ ունեն։

հա, ու տէնց խառն ա, բայց դէ կը ջոկէք, մարդ էք, մարդիկ տէնց բանե՞ր են ջոկել, դուք էլ կը ջոկէք երեւի։

էնպէս որ երեւի կը ջոկէք։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)