2019-08-12-3747021

կարդացի ձեր խօսացածները չաթում։

դէ հա, ինձ ցաւաց երբ գնացիք։ բայց էդ չպէտք ա ձեզ սահմանափակէր։

գնում էք՝ գնացէք, մնում էք մնացէք՝ երկուսն էլ մեղադրելու չի։

ֆիդբեքւում եմ ոչ թէ գնալ֊մնալուն, այլ հէնց զրոյցին էսօրուայ։

եւ դրանով իրականում պատմում եմ իմ մասին։ զի մարդիկ էդ էն անում՝ իրենց մասին են պատմում։ էդ իրենց գործառոյթն ա, իբր տէնց կարեւոր են։

դէ բայց եւ սպառման շուկայ երբեմն լինում ա, ապա երբեմն դրական ամրապնդում։

ուրեմն, ես չեմ հասկանում առհասարակ ինչի մասին էք խօսել։ յարմար ա, յարմար չի, կպել եմ, չեմ կպել։ ես չեմ հասկաում ինչի մասին ա։

ինձ համար կայ քաղաքական որոշում, որն հիմնուած ա արժէքների վրայ։ ես ունեմ էդ արժէքը, ես այսպէս եմ անում։ ձեզ մէկ ա՝ մէկ ա։

եթէ մէկ ա, ես չեմ դատում, չեմ մեկնաբանում։ անձնական գործ ա։

իսկ յարմար ա, տաք ա, ցուրտ ա, բա պէտք ա յարմար լինի, բա էլ ինչի՞ են սարքում, պատկերացնո՞ւմ ես որ յատուկ անյարմար սարքէին։

իսկ էն որ ասում են՝ «չափազանց յարմար էր»՝ նման ա նրան, երբ դեռահասներն իրենց յարաբերութիւններն աւարտում են, ասում են՝ «դու չես, ես եմ», կամ «դու լաւն ես, ես վատն եմ», չասացի ձեր դէպքն ա, ասացի նման ա, ու պէտք չի, կարիք չկայ։

սակայն, գնալն իսկապէս յարաբերութեան մասին ա։ ինձ այո, ցաւացել ա, զի էդ իմ յարաբերութեան մասին էլ էր ձեզ հետ։ ու դէ չի լինելու։ էդ ֆորմատով։ իսկ էդ ֆորմատն ինձ համար ամենակարեւոր ֆորմատն ա, զի ես հազար եմ գրել՝ հանրային շփման մարդ եմ։ դէ բայց երբ մէկը յարաբերութիւնը խզում ա՝ ուրեմն լաւ չէր իրան դրա մէջ։ դէ լաւ չէր՝ լաւ ա արել։ վերջ։

ու դէ դուք չէք իմանայ ինձ, ինչպիսին եմ ես այնտեղ հանրային, իսկ ես չեմ իմանայ ձեզ, ինչպիսին կարող էիք լինել։ օկ։ դէ ես կարեւոր չեմ։

դէ հա, տեքնիկապէս հնարաւորոթիւն ունէք առանց գրանցուելու կարդալու։ բայց դէ ես կրիս չեմ, չեմ փակի հոսքս յատուկ։ ես բաց եմ գրում, կարող էք էքսփլոյտ անել, նայել, եթէ հետաքրքիր ա, բայց ես չտեսնեմ։ օկ ա, միակը չէք։ էն ա մարդիկ կան, ամէն օր մտնում են, իսկ ես իրենց ֆբ֊ն գաղափար չունեմ ինչի մասին ա։

ու դէ ես ընդունում եմ։ էն ժամանակ մի պահ ցաւաց, ու յետոյ ընդունեցի։ զի դէ եթէ էդ ա իրողութիւնը, իրողութիւնները պէտք ա ընդունել։ իսկ էն որ հանրայինի վս անձնականի մասին գրել եմ՝ դէ մարդիկ կան, մէկ ա ուզում են կոնկրետ այլ մարդու կպած լինել ու վենդոր լոք լինել։ մէկ ա կան ու մէկ ա լինելու են։ երեւի նոյնիսկ էդ աւանդական ձեւն ա։ օկ ա։ դուք աւելի լաւ գիտէք ձեզ ոնց ա լաւ։ կամ վատ։ նայած ինչ էք ուզում։ արէք որ լաւ լինի։ կամ վատ լինի։ ըստ պահանջների։ էսքանը։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)