https://www.youtube.com/watch?v=AwIYHwbojQo

հարցն էն չի՝ էդ ճիշտ ա թէ ճիշտ չի, որ լըրնթուքոդ պիտակով աբիւզ էր կազմակերպուել։ հարցն էն ա, որ թուիթերում դու «պաշտպանուած» ես, ինչպէս սովետական քարոզչութիւնը կը ձեւակերպէր, ու երեւի թէ իսկապէս, որոշ խմբերի մարդիկ իսկապէս աւելի պաշտպանուած են այնտեղ։

այստեղ անմիջապէս պէտք ա նշել, որ եթէ որոշ մարդիկ պաշտպանուած են, իսկ ոմանք չէ՝ ապա դա էն միւսների դիսկրիմինացիա ա, զի մէկին լիազօրելը էդպէս ա լինում։

բայց այդ էլ չի ինչ եմ ուզում շեշտել։

հարցն այն ա, որ եթէ դու այն խմբերից ես, որ պաշտպանուած են թուիթերում, դու ուզո՞ւմ ես պաշտպանուած լինել այնտեղ, էլ չեմ ասում, անհաւասար պայմաններով, թէ՞ ուզում ես տարածք, ուր ոչ մէկ պաշտպանուած չի, հանրութիւնը ու տարբեր համայնքներ, ու ամէն օգտատէր անձամբ իրենցով են փորձում հարցերը լուծել։

սա ա հարցը։

բայց այդ հարցը կանգնած չի։ ու հետաքրքիր ա, որ թուիթերում մարդիկ բնաւ նրա համար չեն, որ պաշտպանուած լինեն, նկատի ունեմ մեր համայնքը։

թուիթերը՝ լռելեայն ընտրութիւն ա, իմ հասկանալով, բարեկամական ֆէյսբուքից, ուր չի լինի թաքնուել, նրանց համար, ով ուզում ա շփուել առանց մի քանի բարեկամի կողմից ճանաչուած լինելու ռիսկի։ ու այնտեղ կան մարդիկ։

ու դէ ակնյայտ ա, եթէ դու ունես էսպիսի գործառոյթ, ապա այն հնարաւոր ա կոռումպացուի։

իսկ ռոգանը նէնց զարմանքով հարցնում ա՝ արդեօք իրենք դիրեկտ կարդալու հնարաւորութիւն ունեն։

կարող էր հարցնել, ով ունի հնարաւորութիւն, ինչքան լայն ա դա։

ու թիմը, իրեն անուանելով սոշլ լիբերալ, առաջարկում ա կառավարութիւնը սահմանի, ինչպէս պէտք ա աշխատի թուիթերը։ ու էդ աղջիկն ասում ա՝ ուզում ես չլինի՞ հարասմենթից պաշտպանութիւն։ ու նա չի կարողանում ասել՝ հա։

ու երբ դեռ մենք չունէինք սմս, անակնկալ, մենք ունէինք ինտերնետ։ ու իմ սերնդի մարդիկ, ասենք իմ կուրսեցիներն ասում էին, որ իմ սերուիրսում չեն գրանցի մէյլ, կը նախընտրեն ուրիշ հեռու տեղ գրանցել, զի իրենք այնտեղ ոչ մէկի պէտք չեն, ու ոչ ոք չի կարդալու։ ֆէյր փոյնթ։ ու էդ նոյն մարդիկ յետոյ հանգիստ սմսւում էին՝ իսկ սմս֊ը կարդալու հնարաւորութիւն ունեն բաւական շատ մարդիկ հայաստանում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)