երէկ խօսում էին, թէ «այ էնքա՛ն յոգնեցի ալաւերդու ճանապարհից», ու «հա՜, էդ քշելը նէնց յոգնեցնում ա», ու «միշտ պէտք ա մի քանի վարորդով գնալ», ու «էնքան քշե՛լ կը լինի», ու նման բաներ։
ու ես մտածեցի, հմ, ես չեմ հասկանում, ինչից են յոգնում։ ես երկար երկար վարում եմ ու հաճոյք եմ ստանում դրանից։
նաեւ տարբեր երթուղիներ էին քննարկում, ու ես հարցրի մէկին որով գնաց, ասաց՝ «չէ, էն դրանով չգնացի, էն շրջադարձը արի ու գտիր»։
ու էլի մտածեցի, ինչ կայ շրջադարձը գտնելու մէջ, առաջին անգամն էլ մի քիչ ուշադիր էի, ու տեսայ։
միայն ահաւոր չեմ սիրում երկու բան։ որ ասում են՝ արագ քշի, ու որ քնում են։ էդ վատ ա ինձ համար, շատ։ շատ։ բայց դէ էդ իմ մեղաւորութիւնն ա, պէտք ա իմանամ, ում հետ եմ ճամփորդում։
իսկ վարելուց յոգնելը՝ չէ։