2019-07-01-3680199

տեսէ՛ք, ձախի նկարը նկարուած ա լամպի լոյսի ներքոյ, մօտ 3500կ լոյսի տակ, աջի նկարը՝ նոյն լոյսի տակ, բայց կապոյտ զտիչով, որ դարձնում ա լոյսի ջերմաստիճանը 5500կ։ ու արդէն պանիրը՝ սպիտակ ա, ու երեւում ա որ բաժակը ներսից սպիտակ ա։ ու աւելի լաւ ա նայւում։

այդ պատճառով, իսկապէս արժի սառեցնող ֆիլտր ունենալ հետդ, եթէ գիտես՝ ժապաւէն ես նկարում, ու երեկոյեան լոյսի տակ։ #ֆոտո #պոլարոիդ #լոյս #զտիչ

յ․ գ․ ֆոտոների հեղինակը ես չեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո  պոլարոիդ  լոյս  զտիչ