ուրեմն էսօր մէկի գիտհաբն էի նայում, ու ահաւոր ուրախացայ։

ու ինձ համար էդ նայելիս առաջնային չի եղել, թէ ոնց ա գրած։ այլ ինչ ա գրած։

մարդը խնդիրներ ա տեսել՝ մի քիչ անձնական, մի քիչ հանրային, ու տեսած խնդիրները գոնէ փորձել ա լուծել։

իսկ իմ ուսանողներն, ասենք, սովորաբար, դատարկ գիտհաբ ունեն, կամ այնտեղ կան միայն տնայիններ։

երբ մարդն ասում ա, որ իրեն վատ ա, զի նա չունի նշանակութիւն, իմաստ, կիրառութիւն, անպէտք ա, ես այդ մասին եմ մտածում։

պետերսոնն ասում ա, որ լուծումը պատասխանատւութիւնն ա։

ու այո՝ եթէ դու չունես պատասխանատւութիւն, ուրեմն քեզ ոչ մի բան չի անհանգստացրել։ էնքա՛ն բան կայ անելու, թէկուզ շատ մանր, գուցէ թէկուզ փոքրիկ տեքստ թարգմանել, առաջինն ա ինչ մտքիս ա գալիս, որ կուզէի անել, բայց այլ պատասխանատւութիւնների պատճառով չեմ անում։

բա արա, բա նստել նւում ես, թէ վատ եմ։ խնդիր չե՞ս տեսնում շուրջդ։ չկա՞յ լուծելու բան։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)