2019-05-16-3626427

գործընկերս պատմում էր, ոնց էր մտածում, որ դպրոց երեխային տայ։ ես էլ պատմեցի, որ պետերսոնն ասել էր, թէ հարուարդից դուրս եկածների որակը բարձր ա, ոչ էնքան կրթութեան որակի պատճառով, ինչքան այն պատճառով, որ այնտեղ ընդունուելն ա շատ բարդ ու ամենալաւերին են վերցնում։ նաեւ ասացի, որ դէ լաւ դպրոցում, ասենք այբում, կամ ամերիկեանում սովորելն ա հաճելի, միջավայրն ա հաճելի, քեզ մարդ ես զգում, ու ես եթէ փող ունենայի, հա, երեւի զուտ որ երեխան միջավայրը վայելի, կը վճարէի, բայց տեսնում եմ՝ մարդուց ա, անկախ նրանից ուր ա սովորել։

նա էլ ասաւ՝ էն ա ես մեխանիկա եմ սովորել, ու ծրագրաւորում եմ, ու տուն ունեմ, ու լիքը մարդու աչքերի մէջ յաջողակ եմ, իսկ մարդիկ գիտեմ, համ կիրառական սովորեցին, համ գնացին դուրս ուր ասես չսովորեցին, մէկ ա ծրագրաւորող չդարձան, հիմա անիմաստ տեղերում անիմաստ գործ են անում լրիւ։

ու մի տեղի մասին եմ մտածում, որ ասենք էնտեղ մասթերս աւարտած մարդիկ են, ու եթէ իրենք էդ պարզ բաներն իրենք չեն նայել, չեն սովորել, ու պէտք ա ասենք էն դասին գան, արդե՞օք իրենք երբեւէ ինչ֊որ բան կը սովորեն։ չգիտեմ, չգիտեմ։

ու ստեղ ասեմ, որ իհարկէ ես զգում եմ, որ ինտելեկտը կարեւոր ա։ բայց աւելի կարեւոր ա ցանկութիւնը։ այ էդ ցանկութիւնը եթէ կայ՝ հա, կարող ա դժուար հասկանան, բայց խորանալու են ու հասկանան։ ես ի դէպ ինձ շատ խելացի չէի համարում, գիտէի որ կպնող եմ զուտ։ հիմա էնքան պետերսոն նայեցի, ասացի դուխ հաւաքեմ ու այքիւ թեստ անցնեմ, ու տէնց վատ չէր, հիմա ինձ չեմ ասի, որ դեբիլ եմ։ բայց կարեւորն էն ա որ կպնող եմ։

#կրթութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կրթութիւն