լիքը գործ կայ, դուրս եկայ մոլլ սուրճ առնեմ, որ շարունակեմ աշխատել։

սուրճ լցնող տղան խօսում ա՝

— էս լսո՞ւմ ես, թէ դիջէյ ես։ ( երեւի ականջակալներից ա կռահում) — դիջէյութիւն անում եմ, հա։ — փարթիների մէ՞ջ։ — փարթիների՞։ — բասէյնով փարթիների։ ծիծաղում եմ։ — չէ, մի քիչ աւելի ծանր ու խաւարոտ։ մութ տեղերում եւ առանց ժպիտների։ — պարզ ա։ — տալիս ա բաժակը։

ես պաշտօնապէս նստել եմ սրճի վրայ։ շնորհաւորէք ինձ։ #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)