2019-05-03-3605142

բայց ես վատ զգացի որ գրեցի ստեղ որ տեղափոխուում եմ։

որովհետեւ պարզուում ա աւելի շատ մարդ ա կարդում, քան ենթադրում էի։

ու մէկ էլ աութ օֆ նովեր ինչ֊որ մարդիկ են դէմքիս թռնում, թէ բա ո՞նց թէ տեղափոխուում ես, ու մենք չգիտենք, բա ինչի՞, բա ո՞ւր։ բա էդքան հետաքրքիր եմ ձեզ, ո՞ւր էիք, ինչի՞ կապի մէջ չէիք։

էս վերահսկողութեան կորո՞ւստ էք զգում։ հա բա՝ դուք չունէք վերահսկողութիւնն այդ։ ու չկայ ձեզ հետ կիսուելու։ փաբլիկ, փրոթեքթիդ, փրայւատ։

դու չունես էդ աքսեսը։ ապրի քո համար։ ու ինձ նորիկ չասէք։ ես հազիւ հանդուրժում եմ, երբ ծնողներս են ասում։ եթէ թուում ա որ տէնց մօտ ա՝ նախ մօտ մարդիկ իկ֊ով չեն դիմում, իրենք ինձ յարգում են։ երկրորդն էլ, մենք մօտ չենք։

ու այո, ինձնից էլ ա։ ու այո, ես փիքի եմ։

ու ես ձեր փոխարէն կը լռէի տեղումս ու չէի հարցնի։ զի եթէ չեմ ասել, ուրեմն էդքան չկաս ու էդքան չկաս իմ կեանլում որ ասեմ։ մէկ էլ զարմացնում են մարդիկ, ով ուզում են։ հա ուզում են։ բա էս կը տա՞ս, բա էն կը տա՞ս։ բա կամերադ մէկ ա չես օգտագործում։ բա տուր երկու շաբաթով գնամ եսիմուր։

չէ, կներես։ ինքը տուրիստական թուանշային չի։ ես այն ունեմ որ պահի տակ եթէ պէտք լինի օգտագործեմ։ ու էն որ չեմ օգտագործում սովորաբար, չի նշանակում որ ինձ պէտք չի։ պէտք չլինէր, չէի առնի, կամ կը նուիրէի մէկին։ զի ծախելու կուլտուրա չունեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)