2019-03-23-3541539

ինձ ահաւոր կարեւոր յատկութիւն ա թւում, երբ մարդը մարդուն յարգանքով ա վերաբերւում, ու կամեցող ա, կամ առնուազն սրիկայ չի էն մարդկանց հանդէպ, ով իր ընկերը չեն։

ես չեմ հաւատում, որ կարելի ա մէկի֊երկուսի հանդէպ լինել լաւը, մնացածի համար լինել սրիկայ։ էդ ուրեմն դու լաւը չես, դու՝ երբ սրանցից շահ չունենաս, իրենց կոկորդն էլ ես կտրելու։

հա պարզ ա, ընկերն ուրիշ ա, պարզ ա, միշտ դիսկրիմինացնում ենք։

բայց եթէ ընկերդ անկապ մարդկանց հանդէպ ահաւոր անարդար ա, ապա նա մի օր քո հանդէպ էլ ա անարդար լինելու։

ու իթ էդ մարդիկ չեն էլ փոխւում։ զի էդ զգալով ա, հասկանալով չի։ դէ չի զգում մարդը։ անում ա ինչ մտքին փչի, ու չի մտածի, ո՞նց ուրիշը կը զգայ։ ու երբ իր քմահաճոյքներին ասեն՝ չէ, կներես, կասի՝ ինչի, դժուա՞ր ա քեզ, սրիկայ։ տէնց էլ կասի։

ու մէկ էլ ես ահաւոր չեմ սիրում, երբ մարդկանց արհամարհում են։ հասկացանք, կարող ա վիրաւորուած ես, կարող ա քո հանդէպ սրիկայ են եղել, կարող ա։ լաւ, հասկանում եմ, մի տարի արհամարհեցիր։

բայց եթէ մարդը քեզ բան չի արել, ասենք ասում ա՝ ֆիդբեք տուր, ասում ես՝ չեմ տայ։ ո՞նց կարող ես ասել։ մարդը քեզնից ֆիդեբք ա ուզում։ բա մարդ ա։ արհամարհուած զգալը ամենավատն ա։ աւելի լաւ ա ապտակի, բայց մի բան ասա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)