իսկ դու ունե՞ս լռելեայն ընկեր։
էսօր այդ տղայի հետ հանդիպեցի, ու գործից շուտ դուրս եկայ։ թէ չէ միշտ գործի եմ մնում։ ու իննին արդէն մենակ էի ու կենտրոնում։ ու ահաւոր շփոթուել էի։ չգիտէի ինչ անել։ իննին՝ ու գործի չեմ։ տուն գնալ չեմ ուզում։ գործի տեղում լաւ ա՝ եթէ բարդ գործ ունես, բոլորը գնացել են, հանգիստ կը կենտրոնանաս։ կարող ես նաեւ քո գործերով զբաղուել, կամ պարզապէս ինետուել, եթէ գլուխդ չի աշխատում։ թէյ կայ, ջուր։ երեւան մոլլ կարելի ա մտնել, սնուել։
իսկ կենտրոնում ահաւոր ա, զի գիտակցում ես, որ լռելեայն ընկեր չունես։ մարդ չկայ ում կարող ես գրել՝ ի՞նչ ես անում, արի գցուենք մի տեղ։ ու տեղ էլ չգիտես, ուր գցուես ու լաւ զգաս։
ու ես տէնց լռուել էի, դեդլոք էի ընկել, չգիտէի ինչ անել։ հրանտը տեսաւ, խօսեցրեց։ վրաստանի յօդուածը տուեց, քարտէզներ ցոյց տուեց, ֆէյսբուքի նորութիւններից պատմեց։ հա, ես գիրք ունեմ հետս, կարող էի ցանկացած տեղ գցուել կարդալ։ բայց ես էդ մարդը չեմ էսօր, ես գիրք կարդացողը չեմ էսօր։ ուզում էք ասէք՝ թոյլ ա։
ինձ պէտք ա լռելեայն ընկեր, մի քանի հատ, ում ասեմ՝ դէ գցուենք գործ անենք, ու բան չխօսենք, գործ անենք, յետոյ մէկ էլ մտքովդ անցնի բան քննարկել, կամ իր մտքով, շեղուէք, խօսէք, յետոյ էլի գործ, կամ կարդալ։ պէտք ա էն շքեղութիւնը, երբ ասես՝ վայ դէ, նէնց հաւէսը չունեմ էս մարդու։ կամ երբ բզում ա, ու մտածում ես՝ արա դէ թողէք հանգիստ, հազիւ որոշեցի կինո նայել, բայց դէ թողնես ու գնաս իր հետ հանդիպելու։ այ այդ ժամանակ, երբ գիտես որ տէնց ընկերներ ունես, հաւէսով մենակ կը կարդաս։
բայց երբ գիտես որ տէնց մարդիկ չկան, ոչ մի բանի հաւէս չունես։ ու չգաք սրա տակ գրէք՝ թէ ինձ բզի, էդ տէնց չի աշխատում։ իմանայի բզելու եմ՝ բզելու էի, գրելու իմաստ չէր լինի։