նայում եմ սա ու մտածում եմ՝ որեւէ մէկը, ով ունէր էնլարջեր, ով կարողանում էր երեւակել ու իր ուզած ձեւով տպել լուսանկարները, այդպիսի մարդ, արդե՞օք կարող էր հրաժարուել այդ հնարաւորութիւնից, երբ եկան ֆոտոլաբերը, ու սկսեցին տպել մեզ ծանօթ 9x13, 10x15 նկարներ։
արդե՞օք կարող էր։
ու մտածեցի, որ ախր, մինչեւ թուանշային դարաշրջանի գալը, մինչեւ զրօյականները, էդ մեզ մօտ էին այդ ֆոտոլաբերը նորութիւն։ նահանգներու հո նորութիւն չէին։
էդ մեզ մօտ էր, երբ կային մարդիկ ով լուսանկարում ու տպում էին, ու մէկ էլ յայտնուեցին լաբերն ու միշտ անվերջութեանը ֆոկուսուած փոյնթ ընդ շութ խցիկները, ու մարդիկ անցան լաբերի ծառայութիւններին։
իսկ իրենց մօտ ինչի՞ պիտի անցնէին, միշտ էլ կային լաբերը, ու միշտ էլ կային իրենք իրենց համար տպող լուսանկարիչները։ այդպիսի անցում չի եղել։
իրական անցումը եղաւ թուանշայինի գալու ժամանակ, երբ ոմանք նախընտրեցին աւելի քիչ խնդիրներով թուանշայինը՝ խցիկ ու տպիչ, ու անցան այդ պրոցեսին։ իսկ ոմանք զգացին, որ իրենց նախկինում ստացած էսթետիկան իրենց դուր ա գալիս, ու չանցան կամ վերադարձան։
ու տէնց։ #ֆոտո