ինձ միշտ թւում էր, որ ես ահաւոր անպատասխանատու գեադա եմ։ այսինքն՝ ես չունեմ պատասխանատւութիւն։ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից։

ես չունեմ ընտանիք։ ես չեմ գնում ծնողներիս մօտ ու ասում՝ ինչո՞վ ձեզ օգնել։ ես չունեմ տուն։ ես չունեմ հետ գցած փող։ նէնց չի որ էդ ինձ անհանգստացնում ա, բայց հէնց այդ ա հարցը, դա ա ինձ անհանգստացնում, որ դա ինձ չի անհանգստացնում։

ու երբ լսում էի պետերսոնին, ու նա խօսում էր պատասխանատւութեան մասին, օգտակար լինելու մասին, ես մտածում էի՝ դէ ինձնից ի՞նչ պատասխանատու, ու ինձնից ի՞նչ օգտակա՞ր։ գուցէ ես որոշ չափով պատասխանատու էի վերջին շանս հանդէպ, բայց դա վաղուց էր, ու պարզ չի եղել ա թէ չէ։

այնպիսի տպաւորութիւն ա, որ ես ոսկէ երիտասարդութեան ներկայացուցիչ եմ, պորճ, ով ճռցնում ա անիւներով, ու արագ քշում փողոցներով, կամ էստեղ֊էնտեղ գնում ֆոտո անելու։ դա չի ենթադրում պատասխանատւութիւն։

ու այսօր իրան լսելիս, ես մտածեցի՝ գրողը տանի, կարո՞ղ ա կարելի ա մեկնաբանել, որ ես վերցրել եմ պատասխանատւութիւն սփիւռքի համար։

չէ՞ որ ես նուիրուած եմ։ ես փորձում եմ անել այնպէս, որ ծառայութիւնը աշխատի։ ես յիշեցի մէկին, ով գրաւում էր մարդկանց ապակենտրոն տեքնոլոգիաներով, բայց յետոյ բաւական պատասխանատու չէր վերաբերւում այն ծառայութիւնների հանդէպ, որոնք մատակարարում էր՝ այո, դրանք «ձրի» էին, ու նա ոչ մի բան չի խոստացել, բայց մարդիկ ունէին հաշիւներ, իսկ ծառայութիւնը երբեմն օրեր չէր աշխատում, իսկ յետոյ դադարեց աշխատել։ նա չունէր շատ մարդիկ, բայց իրենք կային։

յետոյ ես մտածեցի, չէ՞ որ ես նաեւ խուսափում եմ վերցնել մարդկանց, երբ տեղ եմ գնում։ ես գիտեմ, որ ես պատասխանատու եմ իրենց կեանքերի համար։ իսկ ո՞վ գիտի, ճանապարհին ի՞նչ կարող ա լինել։ ու այո, եթէ որեւէ մէկին թւում ա, որ ես հեչ չեմ անհանգստացել, որ իրան վերցրել եմ դիլիջան, կամ վանաձոր՝ դա այդպէս չի։ ես միշտ գիտակցում եմ, որ երբեք չգիտեմ, ինչ կարող ա լինել։ առաւել եւս, որ ես եղել եմ մի երկու բարդ իրավիճակներում։ ես գիտեմ էդ ինչ ա։ ու ես գիտեմ որ դրանից երկու րոպէ առաջ, դու չէիր էլ պատկերացնի, որ այդպէս կարող ա լինել։ ուր մնաց մի օր շուտ։

ու երբ ես էն օրը երկու հոգու հետ գնացի շրջելու ինչ֊որ տեղ, ես գիտէի, որ դա պատասխանատւութիւն ա։ ես գիտէի, որ իրենցից մէկի համար, գոնէ, դա վատ չի, բացայայտել այդ տեղը ինձ հետ, ոչ թէ մենակ։ ու ես ուզում էի ծանօթացնել այդ տեղի հետ, մի կողմից, միւս կողմից, իմանալ, որ այդ ծանօթութիւնը շատ վատ կարող ա չանցնի։ ու մենք նստել ենք մեքենայ այնտեղ հասնելու համար։ ու ես կրկին գիտէի, որ դէ երեւան ա, ճաղատ անուադողերով տաքսիստներ են։ ու ես գիտէի, որ լինում ա, քիչ հաւանական ա, բայց լինում ա, որ խնդիրներ են առաջանում քուչի գեադեքի հետ։ բայց ես ուզել եմ գնալ, ու ես իմացել եմ որ ես պատասխանատու եմ։

կարո՞ղ ա ես վերցրել եմ պատասխանատւութիւն, երբ հրապարակել եմ այն նախագի՞ծը։ հիմա ես կիսում եմ պատասխանատւութիւնը դէյւի հետ, զի դէյւի սիրտն էլ ա կպել, ու նա վերցրել ա պատասխանատւութեան զգալի մասն իր վրայ։

ու ես նուիրուած եմ։ ես նուիրուած եմ սփիւռքին, ես նուիրուած եմ էն մարդկանց, ում սիրտս կպել ա, ու ես ուզում եմ, որ իրենք սիրեն հայաստանը, ու չգնան այստեղից։ ես նուիրուած եմ նախագծիս։

ու այո, ես օգնեցի էն աղջկան։ հա, նա հանգիստ կարող ա հետս չխօսել, հա, ես իրան բացատրեցի, որ նա չի կարող take advantage of me, բայց ես իրան օգտակար էի։ ես վերցրել էի պատասխանատւութիւնը, ես իրան ոտքի եմ կանգնեցրել, ու ես լիքը բան եմ կազմակերպել, որ նա ոչ զգացել ա, ոչ էլ գնահատել։ բայց ես արեցի ահաւոր շատ բան։ ու նշանակում ա՝ ես պատասխանատու էի։ ու ես պատասխանատու էի նոյնիսկ էն ժամանակուանից սկսած, երբ ջոկել էի, որ մենք նոյնիսկ հեռու ընկերներ չենք լինի։ իմ՝ օգտակար լինելու ժամանակի մեծ մասը դա ջոկելուց յետոյ էր։

ու ես պատասխանատու եմ եղել, երբ նա ինձ վրայ գոռացել ա անիմաստ տեղը, ու չեմ վրէժ լուծել, չեմ նեղացել, չեմ կիրառել սանկցիաներ, չեմ բորբոքուել ու ասել՝ դէ շարունակիր մենակ, ինչպէս կարող ես։ չնայած դա այն ա, ինչ ինձ ասել են բոլորը, ում պատմել եմ։ ես հանգիստ էի ու անում էի ինչ պէտք ա անէի։ ինչ որոշել էի որ կանեմ։

ու ես նոյնիսկ եղել եմ վրացի, ինչքան կարողացել եմ։ չնայած ես վրացի չեմ։ բայց ուզում եմ տէնցը լինել։ այդպէս վարուել, ու տալ, երբ գիտեմ որ ուզում են։

ու ես բնաւ լաւ դասախօս չեմ, ահաւոր անփորձ եմ, ու երբեմն տուպը չեմ ձգում, ու երբեմն էլ ծուլանում եմ, բայց ես վերցրել եմ այդ պատասխանատւութիւնն էլ։ ու ես զգում եմ այն ամէն անգամ, երբ գնում եմ էրեխեքի մօտ։ ու ես գիտեմ, ինչ վա՛տն են լինում դասախօսները, յուսով եմ որ էդքան վատը չեմ։

ու կարող ա ես այնքան անպատասխանատու լակոտ չեմ այնուամենայնիւ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)