2019-02-07-3470624

էթիկական հարց․

պատկերացնենք մարդ, ով քո համար յատուկ ա ու կարեւոր։ էլ մի հարցրէք՝ ո՞նց։ տէնց ա։

այդ մարդը չունի ինտերնետով շփուելու կուլտուրա։ այսինքն օգտագործում ա համացանց չափաւոր, բայց մեր պէս չէ։ միշտ առցանց չի, միշտ չի կարելի բզել, միշտ հնարաւոր չի կապ պահել։ հնարաւոր ա զանգել, բայց զանգելը, դէ, չես զանգի, ասես՝ տես ինչ յղում եմ գտել, ու չես կարող նկարով/մեմով կիսուել։

ես առհասարակ չգիտեմ, ո՞նց ա ապրում առանց իր մարդկանց հետ մշտական կապի զգացողութեան։

ինչեւէ, հիմա հարց․ արդե՞օք կարելի ա էս մարդուն ասել՝ արի ծելեգրամ էլի։

դէ ջաբեր չի կարելի ասել երկու պատճառով՝ զրօ, որ ջաբերի մասին կարող ես պատմել համացանցով ակտիւ օգտուող մարդու, որպէս այլընտրանք, եւ մէկ՝ ջաբեր գալու ա զուտ քո համար, իսկ տելեգրամում իր աշխարհն ա, ալիքներով, ստիկերներով, եւ չաթերով։ կարող ա քեզ բլոկել, բայց մնալ։

արդե՞օք կարելի ա ասել․ չէ՞ որ իր ընթացիկ վիճակը արդիւնք ա իր կեանքի, ձգտումների, հակուածութիւնների։ եթէ լաւ զգար էդպէս, կարող ա ֆբ մեսենջերում միշտ լինէր, ու իրան լաւ զգար։ կամ վայբերում, ուոթսում։ նա այսպէս ա ապրում, ու դա արդիւնք ա նրա, ինչ նա կայ, ու իր անցեալի։

արդե՞օք էթիկական ա իրան ասել՝ արի տելեգրամ, ես կը կարողանամ քեզ հետ կիսուել։

իմ պատասխանն ա՝ չէ, թող մարդուն հանգիստ։ ոնց չէիր հատւում, այդպէս էլ մի հատուիր։ ոնց չունէիր ընդհանուր միջավայր, այդպէս էլ մի՛ ունեցիր։ եթէ էն ես ով լաւն ա ու էն ես ով քեզ դուր ա գալիս։ բայց արդե՞օք ես էդ տղեն եմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)