ուրեմն լսում եմ, մեր սենեակում ցածր ձայներ են, ոնց որ մէկը տեքնո ա միացրել, մոռացել ա անջատի, ականջակալները թողել ա սեղանին, ու տէնց ցածր լսւում ա։

գնացի տեսնեմ, չլինի՞ էսինչի ականջակալներից ա գալիս, իր կողմից էր։ ու մտածում եմ, նա չէր լսի երեւի, կարո՞ղ ա իւթիւբն ա շփոթուել, իրան այլ բան դրել ինչ֊որ լսածից յետոյ։ չլինի՞ իմ պատճառով ա շփոթուել՝ մենք մի այփիից ենք, բայց դժուար, տէնց դեբիլ չի։

մօտենում եմ իր սեղանին, զգում եմ ձայնը աւելի լաւ ա լսւում, վերցնում եմ իր ականջակալները՝ ձայն չի գալիս։

բա ո՞րտեղից ա ձայնը։ կասակծով հայեացքս անց եմ կացնում մնացածի վրայով։

ու ջոկում եմ, որ ձայնը պատուհանից ա գալիս։ գործ են անում։ իսկական տեքնո ա, լայւ։

աստուած։ ով կը մտածէր։ #տեքնո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)