ասում են, թէ դաւիթ խաժակեանը գրել ա ֆէյսբուքում, թէ ինչպէս կարելի ա յարկել նոյն ձեւ եւ մեծ շրջանառութիւն ունեցող հիմնարկ, ասենք «սիթի»֊ն, եւ փոքր բակի խանութը։

ու ես մտածում եմ՝ որ ասում էի, կարեւոր ա իմանալ, մարդիկ ի՞նչ մօտեցումներ ունեն, ձախակա՞ն թէ՞ աջական։

հարցնում ես՝ ասում են՝ մենք լիբերալ ենք։

բայց հիմա, եթէ լիբերալ էք, էդ ո՞րն ա։

դասական լիբերալը կողմ ա նրան, որ բոլորը նոյն ձեւ յարկուեն։ անկախ շրջանառութիւնից։

զի կարող ա էդ ալեքսանեանը չի, կարող ա դա պաւել դուրովն ա։ զի հարուստը մեղաւոր չի որ հարուստ ա։ այլ նշանակում ա, որ լաւ գործ ա արել։ ու այն, որ լաւ գործ ա անում, հանրութեանը լաւ ա։ տէնց, ուզում եմ ասել՝ կողմնորոշուէք, լիբերա՞լ էք, թէ չէ։ #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)