2018-11-30-3373477

ինչն ա ինձ դուր գալիս ռուսական ժապաւէնի չաթերում, որ էն էդուարդոյի ասած էգոն ու հաւակնութիւնները ոչ ոք առանձնապէս չունի, աւելի ճիշտ, շատ մարդ չունեն, ու հաւէսով իրար հետ կիսւում են նկարներով։ ինչ դեբիլութիւն ասես չեն կիսում։ ու հաւէս ա։ #ֆոտո

ըստ որում, դա հէնց էն վաշաձէի ասած «ռուսկի միռ»֊ն ա, որը պուտինինը չի, ու որի պատճառով ես երբեմն միացնում եմ ռուսերէն ստեղնաշար (լռելեայն անջատուած ա), ու մասնակցում տուֆտելուն։

իսկ դէ մեր համայնքում բոլորը վախեցած են, թէ էս ինչ դեբիլ բան եմ նկարել, ու չեն կիսում։ հա այ մարդ, ո՞վ ա սպասում որ հանճարեղ բան անես, կիսի էլի, կեանք լինի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո