ես յաճախ ասում եմ, որ լոգիստիկան շատ կարեւոր ա յարաբերութիւնների մէջ։ ասենք, եթէ տարբեր քաղաքներում էք, էդ արդէն լոգիստիկ բարդութիւններ ա ստեղծում, ու բաժանման հաւանականութիւնը բարձրացնում ա։ երբ չէք ինտեգրւում իրար ախպերութիւնների մէջ, էդ լոգիստիկ բարդութիւններ ա ստեղծում, ու բաժանման հնարաւորութիւնը մեծացնում ա։ երբ մէկը չի աշխատում, ու չի կարող վճարել հինգ հարիւր դրամ, ու սոված ա մնում, էդ բարդութիւններ ա ստեղծում։ երբ չի աշխատում ու փող չունի տաքսիով տուն հասնի, իսկ տրանսպորտ չի լինում, էդ լոգիստիկական բարդութիւններ ա ստեղծում։ որ անկախ չի, շատ ա լինում, բայց երբ ազատ էլ չի, ու ժամը եօթից կամ տասից պիտի տանը լինի՝ էդ լոգիստիկական բարդութիւններ ա ստեղծում։ զի էն միւսը տասից յետոյ լինելու ա մենակ, իսկ նա չի ուզի։

այսօր ուզում եմ լրիւ այլ բնոյթի լոգիստիկայի մասին խօսել։

ուրեմն, մի աղջկայ հետ եմ հանդիպել, հին ծանօթիս։ երբ հանդիպում ենք, քննարկելու բաներ լինում են։ էս անգամ ոչ շատ ջեներիկ բաներից խօսեցինք, ասենք քաղաքականութիւնից քիչ խօսեցինք։

ուրեմն բեքգրաունդ տամ, նա սովոր ա որ փող ունի։ ամենաթանկ ու ամենաորակով տեղերում ա սնւում, շատ չի մտածում երբ բան ա առնում, կոպէկ չի հաշւում։ ես էլ կոպէկ չեմ հաշւում, սակայն նա լրիւ այլ մակարդակի չի հաշւում։

այստեղ բնաւ չկայ դասակարգային ատելութիւն։ լաւ ա անում։ ունի՝ ծախսում ա։

հարցն այլ ա՝ միշտ մտածում էի՝ ո՞նց ա նա, որ այդպէս ա սովոր ապրել, ո՞նց ա նա ապագայում ապրելու։ էդ կարգի ծախսելուն սովոր լինելով, ո՞նց ա նա ապրելու, երբ պէտք ա ինքնուրոյն լինի, կամ առանձին ընտանիք ունենայ։ տէնց փող հայաստանում շատերը չէ որ աշխատում են։

հիմա աւելի պարզ դարձաւ։

արդէն աշխատում ա։ բնական ա, որ այդքան փող չի աշխատում։ մանրուքներ են։ բայց պէտք ա աշխատէր, զի արտասահման գնալու համար ու վիզա ստանալու համար առաւելութիւն ա, երբ աշխատանք ունես։ տէնց սկսեց աշխատել, որ կարողանայ գնայ դուրս զբօսաշրջիկութիւն անի։

նաեւ, խօսելու ժամանակ պարզեցինք, թէ լոգիստիկան պարտադրում ա յարաբերութիւններում այնպիսի պարտնեօր, ով էդ ծախսերը պահովելու ա։ զի էլ ի՞նչ տղամարդ, ով չի արտայայտում հոգատարութիւն իր ու իր սերունդների մասին փող աշխատելով ու կուտակելով։ ու ապահովութիւն ստեղծելով։

ու նա ինչ֊որ միջին շերտի, ասենք տտ֊շնիկին չի դիտարկի։ եթէ նա յաջողակ սթարթափ չունի ասենք։ այլ աշխատավարձով ա ապրում։

որովհետեւ էդ նշանակում ա որ լուզեր ա ու հոգատար չի։ այսպիսի ձեւակերպմամբ։

ու դէ մտահոգուած ա, զի գիտի, որ բարդ գործ ա ընտանիք կազմելը, այն էլ նէնց որ ապահով լինի։ ապահով՝ այնպէս ինչպէս սովոր ա։ ըստ իր սահմանման։

ու կրկին, սա դասակարգային ատելութեան մասին չի։

սա լոգիստիկայի կարեւորութեան մասին ա, աբստրակտ, ու ինչպիսի տարբեր մարդիկ են լինում։ իրենց տարբեր պահանջներով։

նա գիտի, որ իրատեսական չի, որ նա տէնց փող աշխատի։ ու նա գիտի, որ էդ փողը պէտք ա, չի կարող այլ ձեւ ապրել ու դա էլ ա համեստ։ ապա ուրեմն՝ տղամարդը պէտք ա բաւական հոգատար լինի ու պատասխանատու։ ապա դա ա լուծումը։

ու ինչպէս լոգիստիկան պարտադրում ա իր զտիչները, որ գուցէ դու եւ դէյթուես սրա կամ նրա հետ, բայց դէ ընտրելու ես նրան, ում հետ լոգիստիկական խնդիրները մինիմալ են։

ըստ քո սահմանումների բնականաբար։

իսկ քո սահմանումները նաեւ այն մասին են ինչին ես սովոր։

ու ինչն ա քո համար նորմալ։ ինչն ա ագահութիւն ու ինչը չի։

ու որն ա տղամարդու դերը ու քո դերը։

ու տէնց։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)